ԲԱՆԱՎԵՃ․ Քաղբանտարկյալնե՞ր են Բագրատ և Միքայել արքեպիսկոպոսները, Սամվել Կարապետյանը․ ընդդիմությունը և իշխանությունը հակադրվում են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

22.11.2026 | 01:11
Սերգեյ Ջանջոյան. «Դենիս Ջորկաեֆն արդեն հասցրել է իր իսկ հայտարարած սկզբունքներին դեմ գնալ»
21.11.2026 | 23:51
Դենիս Ջորկաեֆ. «Տեղափոխվում եմ Հայաստան, սովորում եմ հայերեն»
21.11.2026 | 21:28
Դենիս Ջորկաեֆը` ՀՖՖ նախագահի թեկնածու
21.11.2026 | 20:05
3,1 միլիոնի շուրջ կասկածներ․ ինչպե՞ս են հաշվում բնակչության թիվը․ ԱՉՔԻ ՏԱԿ
21.11.2026 | 19:41
GTA VI-ն ռեկորդային վաճառք է գրանցել՝ մեկ օրում ապահովելով 3,79 միլիարդ դոլարի եկամուտ
21.11.2026 | 19:12
Քննարկվել են Հայաստան-Մալթա հարաբերությունների հետագա խորացման հարցեր
21.11.2026 | 19:01
Այսօրվա Երևանն ագրեսիվ քաղաք է, մենք ենք փոխվել, դրան զուգահեռ՝ քաղաքը․ Էմ Կալմուխյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.11.2026 | 18:54
Կենտրոնում ամբողջ շաբաթ փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
21.11.2026 | 18:23
Հայաստանը և Իրանը պայմանավորվել են ընդլայնել համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների և նորարարության ոլորտներում
21.11.2026 | 18:02
Փաշինյանն ընդունել է Dell Technologies-ի տարածաշրջանային նախագահին․ քննարկվել են Հայաստանում նոր ներդրումների հնարավորությունները
21.11.2026 | 17:57
Վարչապետը հանդիպում է ունեցել է Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Քայլաշ Սաթյարթիի հետ
21.11.2026 | 17:46
ՏԻՄ ընտրությունների նախընտրական փուլում արձանագրվել է 43 միջադեպ և խախտում․ «Անկախ դիտորդ»
21.11.2026 | 17:18
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
21.11.2026 | 16:54
Ակրոպոլիսի թանգարանում բացվել է հին Հայաստանին նվիրված բացառիկ ցուցահանդես
21.11.2026 | 16:37
Հրդեհ Եղվարդ քաղաքում. հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարակից բնակելի տուն
Բոլորը

Քաղբանտարկյալնե՞ր են արդյոք Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, Սամվել Կարապետյանը և Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, ինչպես նաև՝ ահաբեկչության նախապատրաստման գործով անցնող տասնյակից ավելի կալանավորված անձինք։ Ընդդիմությունը պնդում է, որ այո՛, այս մարդիկ հետապնդվում են միայն նրա համար, որ դեմ են Նիկոլ Փաշինյանի կառավարությանը։ Ըստ նրանց՝ իշխանությունը չի հանդուրժում ազատ խոսք։

Մինչդեռ իշխանականները պնդում են՝ այս մարդիկ նախապատրաստել են ահաբեկչություն, ռազմական հեղաշրջման կոչեր են հնչեցրել, իսկ Սամվել Կարապետյանին նաև փողերի լվացման մեղադրանք է առաջադրած։

Կա ԵԽԽՎ թիվ 1900 բանաձևը, ըստ որի՝ քաղբանտարկյալ է համարվում այն անձը, որը ազատազրկված է ոչ թե հանցագործության, այլ իր քաղաքական հայացքների, գործունեության կամ իշխանություններին քննադատելու համար, կամ եթե նրա դեմ կիրառված պատժամիջոցը քաղաքական հաշվեհարդարի, ճնշման կամ վախեցման միջոց է։

Ի վերջո, կա՞ն քաղբանտարկյալներ Հայաստանում, թե՝ ոչ, ԵԽԽՎ բանաձևը ՀՀ-ի՞ մասին է։ Factor TV-ում հրավիրել ենք բանավեճ, որին մասնակցում են Գառնիկ Դանիելյանը՝ ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, Ժաննա Ալեքսանյանը՝ «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ նախագահ, իրավապաշտպան, Հասմիկ Հակոբյանը՝ ՀՀ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր, Գևորգ Դավթյանը՝ փաստաբան։

Հաղորդումն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան