Փաշինյանը էլի վիզը ծռեց Լուկաշենկոյի և Պուտինի առաջ, ի՞նչ գործ ունես ՌԴ-ի «դուքյան» ԱՊՀ-ում․ Գևորգ Սաֆարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
03.10.2026 | 15:39
Բացահայտվել է Flydubai-ի չվերթում երկրորդ օդաչուին դանակահարած օդաչուի ինքնությունը
03.10.2026 | 15:07
ՄԻՊ-ը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը քննարկել են երեխաների իրավունքների պաշտպանության առաջնահերթությունները
03.10.2026 | 14:35
Այսօր «հավատացյալ» բառի մեջ կա նեգատիվ ընկալում. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ԱՊՀ գագաթնաժողովի պաշտոնական մասի մեկնարկից առաջ ռեպլիկներ է փոխանակել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ․ «Իլհամ Հեյդարովիչ, իսկ դուք ասում էիք՝ չի գա, անհանգստանում էիք երեկ։ Ախր ես ասացի` Նիկոլ Վովաևիչն առանց մեզ ի՞նչ պիտի անի», – դիմել է Լուկաշենկոն կողք-կողքի նստած Ալիևին և Փաշինյանին։ «Ո՞նց չեմ գա, ո՞ւր չեմ գա»,– արձագանքել է ՀՀ վարչապետը։

Հիշում ենք, որ Լուկաշենկո – Փաշինյան հարաբերությունները վերջին տարիներին սրված են։ Փաշինյանը Բելառուսի նախագահին մեղադրել էր Լեռնային Ղարաբաղում պատերազմի ժամանակ Ադրբեջանին աջակցելու մեջ և հայտարարել, որ ո՛չ ինքը, ո՛չ էլ որևէ այլ հայ պաշտոնյա չի այցելի Բելառուս, քանի դեռ այդ երկրի նախագահը Լուկաշենկոն է:

Ազգային-ժողովրդավարական բևեռի անդամ Գևորգ Սաֆարյանը Factor TV-ի հետ զրույցում ասում է, որ Փաշինյանը պետք է չներկայանար ԱՊՀ-ի հավաքին՝ կառույց, որը ՌԴ-ի քաղաքական ազդեցության գործիք է․
«Լուկաշենկոն նսեմացրեց Փաշինյանին, նաև՝ ՀՀ-ին, ասաց՝ դուք առանց մեզ ոչ մի տեղ չես գնա։ Հարց եմ տալիս ՀՀ իշխանություններին՝ ի՞նչ գործ ունես ռուսական «դուքյան»-ում։ Դո՛ւրս եկեք ռուսական «դուքյան» ԱՊՀ-ից, Փաշինյանը էլի վիզը ծռեց Լուկաշենկոյի և Պուտինի առաջ։ Եթե ՌԴ-ն օկուպացնի Ուկրաինան, հաջորդը ՀՀ-ն է լինելու․ եթե ջախջախիչ չպարտվի, այդ վտանգը չի վերանա»,- ասաց Գևորգ Սաֆարյանը։

Նա խոսել է նաև ռուս-ադրբեջանական հարաբերությունների սրացման փուլին հաջորդած Պուտին-Ալիև կառուցողական հանդիպման, Պուտինի կողմից՝ ներողություն հայցելու և ՌԴ-ի մեղքը ավիավթարում ընդունելու փաստի, Հարավային Կովկասում ՌԴ-ի ազդեցության նվազման և գեոպոլիտիկ ուժերի մրցակցության, այլ հարցերի մասին։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան