Խաղաղության Նոբելյան մրցանակը շնորհվել է Վենեսուելայից ընդդիմադիր գործչի
Քաղաքականություն
10.10.2025 | 13:33
Օսլոյում հայտարարվել է 2025 թվականի Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկրի անունը։ Նոբելյան կոմիտեն որոշել է 2025 թվականի Խաղաղության Նոբելյան մրցանակը շնորհել Մարիա Կորինա Մաչադոյին՝ Վենեսուելայի ժողովրդի ժողովրդավարական իրավունքները պաշտպանելու անխոնջ աշխատանքի և բռնապետությունից ժողովրդավարության արդար և խաղաղ անցման հասնելու նրա պայքարի համար։
Մաչադոն Վենեսուելայի խորհրդարանի անդամ է և 2012 թվականին առաջադրվել է նախագահի պաշտոնում։ 2014 թվականին նա նախագահ Նիկոլաս Մադուրոյի կառավարության դեմ բողոքի ցույցերի առաջնորդներից մեկն էր։
2024 թվականին Խաղաղության մրցանակը շնորհվել էր ճապոնական «Նիհոն Հիդանկիո» կազմակերպությանը, որը միավորում է Հիրոսիմայի և Նագասակիի ատոմային ռմբակոծությունների զոհերին։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի