Երևանը՝ բարձր տեխնոլոգիաների ոլորտում կարիերայի համար լավագույն քաղաքների տասնյակում 4-րդն է. Enterprise Times

Լուրեր

04.08.2026 | 13:23
Էլեկտրոմոբիլների՝ մաքսատուրքի արտոնության քվոտայի մնացորդը՝ օգտոստոսի 3-ը ներառյալ
04.08.2026 | 13:15
Ռուսական զորքերը 6 ավիառումբ են նետել Սումիի վրա․ զոհվել է 3 մարդ, այդ թվում՝ 2 երեխա
04.08.2026 | 13:06
Ճապոնիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ՀՀ վարչապետի պաշտոնում վերանշանակվելու առիթով
04.08.2026 | 13:00
ԵԱՀԿ գործող նախագահը Երևան կայցելի․ նա Բաքվում ողջունել է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության առաջընթացը
04.08.2026 | 12:59
Իշխան Սաղաթելյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
04.08.2026 | 12:52
Սև ծովում թուրքական նավի վրա ԱԹՍ-ի հարվածից 3 մարդ է վիրավորվել
04.08.2026 | 12:46
Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատում է․ ձերբակալվել են Էկոպարեկային ծառայության պաշտոնյաներ
04.08.2026 | 12:43
Դավիթ Ղազինյանը Ռոմանոս Պետրոսյանին ուղիղ եթերում բանավեճի հրավիրեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 12:35
Հաջիևը հաստատել է՝ Բաքվի միջամտությամբ է Իսրայելը դադարեցրել Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը
04.08.2026 | 12:26
ԱԱ-2026-ի գլխավոր աստղերից մեկը դարձել է «Կոլո Կոլոյի» ֆուտբոլիստ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 12:26
Երկրաշարժ Սիսիան քաղաքից 23 կմ հարավ-արևմուտք
04.08.2026 | 12:18
404 error, խորհրդային թուղթ, ուշացած փաստաթղթեր․Հարություն Մնացականյանը՝ «Հայփոստ»-ի աշխատանքի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 12:10
ՀԱՊԿ-ում ՀՀ-ին ձայնի իրավունքի զրկելու հարց կարող է քննարկվել // Հերթական հարվածը Wildberries-ի պահեստին․ ԼՈՒՐԵՐ
04.08.2026 | 12:03
Հակակոռուպցիոն կոմիտեն մտել է Էկոպարեկային ծառայություն․ կան ձերբակալվածներ
04.08.2026 | 12:01
Ղրիմում զինծառայողը կրակ է բացել իր ծառայակիցների և տեղի բնակիչների վրա․ 4 մարդ զոհվել է
Բոլորը

Եթե աշխատում եք բարձր տեխնոլոգիաների ոլորտում, ապա գիտեք, որ այն ամենաարագ զարգացողներից է ամբողջ աշխարհում: Դրան զուգահեռ՝ աճում է այդ ոլորտի մասնագետների պահանջարկը: Այս մասին ասվում է բրիտանական Enterprise Times պարբերականում հրապարակված հոդվածում, որում ներկայացվում է նաև այն քաղաքների տասնյակը, որտեղ բարձր տեխնոլոգիաների ոլորտում կարիերայի ամենամեծ հնարավորությունները կան: Ցանկում ներառվել է նաև Երևանը:

Enterprise Times-ի հոդվածում նման քաղաքների տասնյակն այսպիսին է:

1. Սան Ֆրանցիսկո – Silicon Valley
Այս քաղաքում են տեղեկայված ոլորտի 39 ընկերության գլխամասային գրասենյակներ, ինչպես նաև հազարավոր սթարթափերի գրասենյակներ:

2. Նյու Յորք – Silicon Alley
Քաղաք, որը երբեք չի քնում. ոչ միայն այն պատճառով, որ աշխարհի ֆինանսական կենտրոնն է, այլև վենչուրային կապիտալի ծաղկման վայր:

3. Օսթին – Silicon Hills Cisco, eBay, Facebook, Google, IBM, Indeed, Intel.
Այս ու առաջատար մի շարք այլ ընկերությունների գրասենյակները տեղակայված են ամերիկյան հենց այս քաղաքում:

4. Երևան – Silicon Mountains Կանխատեսումների համաձայն՝ 2025 թվականին Հայաստանում ծրագրավորողների պահանջարկը կեռապատկվի՝ հասնելով 30 հազարի: Տարեկան այստեղ բարձր տեխնոլոգիաների ոլորտում 20% աճ է արձանագրվում, և ոչ մի նշան չկա, որ այս ցուցանիշն անկում կունենա:

5. Սինգապուր – Asian city state tech hub
Եթե սթարթափ գործարկելու վայր եք փնտրում, ապա Սինգապուրը հրաշալի ընտրություն կլինի: Այն Ասիայի տեխնոլոգիական կենտրոններից է:

6. Մելբուրն – Australia’s Tech city
Այս քաղաքն ավստրալական տեխնոլոգիական կենտրոնն է, հրաշալի վայր՝ սթարթափների համար:

7. Լոնդոն – Silicon Roundabout
Մեծ Բրիտանիայի՝ ամենամեծ ու ամենաարագ զարգացող տեխնոլոգիական քաղաքն է:

8. Ստոքհոլմ – Growing North European Tech centre
Եթե ծրագրավորող եք և մտադիր եք փոխել ձեր բնակության վայրը, Ստոքհոլմը կարող է ձեր քաղաքը դառնալ: Միայն 2016 թվականին Հյուսիսային Եվրոպայի այս քաղաքում ոլորտի ընկերություններում ավելի քան 1.4 մլրդ դոլարի ներդրում է արվել:

9. Բանգալոր – Growing Asian Hub
Այստեղ ծրագրավորողների հսկայական բանակ կա: Բարձր տեխնոլոգիաների ոլորտի ընկերությունների թիվն այստեղ շարունակ ավելանում է, մասնագետների պահանջարկը՝ նույնպես:

10. Տորոնտո – Growing Tech scene
Կանադական այս քաղաքն աշխարհում լավագույններից է կին ձեռներեցների համար: Այն նաև կարևոր կենտրոն կարող է դառնալ արհեստական ինտելեկտի զարգացմամբ հետաքրքրված մասնագետների համար: