Իսրայելի կառավարությունը վավերացրել է Գազայի հատվածում հրադադարի և պատանդների վերաբերյալ համաձայնագիրը

Լուրեր

16.02.2026 | 12:59
Ադրբեջանի քաղհասարակության հետ համատեղ պրոյեկտներ ենք իրականացնելու. Արեգ Քոչինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.02.2026 | 12:53
Հիմնավոր տեղեկություններ կան. Արթուր Հովհաննիսյանը` Մայր Աթոռը ՀՀ-ից տեղափոխելու հարցի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.02.2026 | 12:45
Մոսկվայի դատարանը «Դոժդ»-ի հաղորդավար Եկատերինա Կոտրիկաձեին հեռակա կարգով 8 տարվա ազատազրկման է դատապարտել
16.02.2026 | 12:43
Ինչպես կընտրվի բանկը կանխիկ եղանակով կենսաթոշակ ու նպաստ ստացողների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.02.2026 | 12:34
Հօգուտ Հայաստանի Հանրապետության՝ կբռնագանձվի 1 միլիոն 600 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամ. Դատախազություն
16.02.2026 | 12:34
Վաղը կհրապարակվի Ռուբեն Վարդանյանի շինծու գործերով դատավճիռը
16.02.2026 | 12:27
Ռուս գործընկերների հետ քննարկում ենք. ՔՊ-ականը` երկաթուղին ռուսական կառավարումից հետ վերցնելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.02.2026 | 12:24
Լևոն Աղասյանն արծաթե մեդալակիր է դարձել միջազգային մրցաշարում
16.02.2026 | 12:19
Ուկրաինայի էներգետիկայի նախկին նախարար Գալուշչենկոյին փողերի լվացման մեղադրանք է առաջադրվել
16.02.2026 | 12:10
Փետրվարից առավելագույնը 10 հազար դրամ հետվճար կհաշվարկվի թոշակ ու նպաստ ստացողների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.02.2026 | 12:03
«Խաղաղության կամուրջ» նախաձեռնության հայաստանյան անդամների մամուլի ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
16.02.2026 | 12:01
Փաշինյանը կգլխավորի ՔՊ ցուցակը // Հրայր Թովմասյանն այլևս ՍԴ դատավոր չէ․ ԼՈՒՐԵՐ
16.02.2026 | 11:50
Գարեգին Բ-ին առաջադրված մեղադրանքը կապված է եպիսկոպոսաց առաջիկա ժողովի հետ. Տիգրան Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.02.2026 | 11:41
Հայկական ընկերությունները ռազմական արտադրանք արտահանելու լիցենզիա են ստացել․ Մխիթար Հայրապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.02.2026 | 11:33
Բելգորոդը հրթիռային հարձակման է ենթարկվել․ զգալի վնաս է հասցել էներգետիկ ենթակառուցվածքներին
Բոլորը

Իսրայելի կառավարությունը ուրբաթ օրը վավերացրել է պաղեստինյան ՀԱՄԱՍ զինյալ խմբավորման հետ հրադադարի մասին համաձայնագիրը՝ ճանապարհ հարթելով Գազայում ռազմական գործողությունները 24 ժամվա ընթացքում դադարեցնելու և այնտեղ պահվող իսրայելցի պատանդներին դրանից հետո 72 ժամվա ընթացքում ազատ արձակելու համար, գրում է Reuters-ը։

Իսրայելի կաբինետը հաստատել է համաձայնագիրը ուրբաթ վաղ առավոտյան՝ միջնորդների կողմից համաձայնագրի մասին հայտարարությունից շուրջ 24 ժամ անց, որը նախատեսում է իսրայելցի պատանդների վերադարձ՝ պաղեստինցի բանտարկյալների ազատ արձակման դիմաց, և իսրայելական զորքերի փուլային դուրսբերման սկիզբ Գազայից՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Գազայում երկամյա պատերազմը դադարեցնելու նախաձեռնության շրջանակում։

«Կառավարությունը հենց նոր հաստատել է բոլոր պատանդների՝ ողջերի և մահացածների ազատ արձակման շրջանակը», – ասվում է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի X-ի էջում արված գրառման մեջ։

ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Խալիլ ալ-Հայան ասել է, որ ինքը երաշխիքներ է ստացել Միացյալ Նահանգներից և այլ միջնորդներից, որ պատերազմն ավարտվել է։

Իսրայելի կառավարության խոսնակը հայտարարել է, որ հրադադարն ուժի մեջ կմտնի կառավարության կողմից համաձայնագրի հաստատումից հետո 24 ժամվա ընթացքում։ Այդ ժամանակահատվածից հետո Գազայում պահվող պատանդները կազատվեն 72 ժամվա ընթացքում։ Ենթադրվում է, որ Գազայում պահվող իսրայելցի պատանդներից դեռևս ողջ են քսանը, մինչդեռ 26-ը մահացած են, երկուսի ճակատագիրն անհայտ է։ ՀԱՄԱՍ-ը նշել է, որ զոհվածների մարմինների դուրսբերումը կարող է ավելի երկար տևել, քան ողջ մնացածների ազատ արձակումը։

Համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո սնունդ և բժշկական օգնություն տեղափոխող բեռնատարներ կմտնեն Գազա՝ օգնելու քաղաքացիներին, որոնցից հարյուր հազարավորները ապաստան են գտել վրաններում։

Ըստ հրապարակման, սակայն, շատ բան կարող է սխալ ընթանալ։ Նույնիսկ համաձայնագրի ստորագրումից հետո պաղեստինյան աղբյուրը հայտնել է, որ ազատ արձակվող հարյուրավոր պաղեստինցիների ցուցակը վերջնականապես չի կազմվել։

Թրամփի 20 կետանոց ծրագրի հետագա քայլերը դեռևս չեն քննարկվել։ Դրանց թվում է այն, թե ինչպես է կառավարվելու քանդված Գազայի հատվածը մարտերի ավարտից հետո, ինչպես նաև ՀԱՄԱՍ-ի վերջնական ճակատագիրը, որը մինչ օրս մերժել է զինաթափման պահանջները։

Նեթանյահուն ևս խնդիրների է բախվում իշխող կոալիցիայի ներսում, քանի որ շատերը վաղուց դեմ են ՀԱՄԱՍ-ի հետ ցանկացած համաձայնագրի: Ազգային անվտանգության նախարար Իտամար Բեն Գվիրը, որը ծայրահեղ աջ գործիչ է, հայտարարել է, որ կքվեարկի կառավարության հրաժարականի օգտին, եթե ՀԱՄԱՍ-ը չլուծարվի: Սակայն մարտերի դադարեցման և պատանդների վերադարձի մասին հայտարարությունն ընդունվել է ցնծությամբ։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր հերթին հայտարարել է, որ կիրակի  կմեկնի տարածաշրջան, հնարավոր է՝ Եգիպտոսում կայանալիք ստորագրման արարողությանը մասնակցելու համար, իսկ Իսրայելի Կնեսետի խոսնակ Ամիր Օհանան նրան հրավիրել է ելույթ ունենալ օրենսդիր մարմնի առջև, որը կլիներ ԱՄՆ նախագահի առաջին նմանատիպ ելույթը 2008 թվականից ի վեր։

Արևմտյան և արաբական երկրներն էլ հանդիպել են Փարիզում՝ քննարկելու միջազգային խաղաղապահ ուժերի և Գազայի վերականգնման օգնության հարցերը, երբ մարտերը դադարեն։

Ավելի քան 67,000 պաղեստինցի է զոհվել Գազայի վրա Իսրայելի հարձակման ժամանակ, որը սկսվել է ՀԱՄԱՍ-ի զինյալների կողմից 2023 թվականի հոկտեմբերի 7-ի հարձակումից հետո, որի հետևանքով զոհվել է 1200 մարդ և գերի վերցվել 251-ը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի