Ֆիլիպինների հարավում ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել. ավերիչ ցունամիի նախազգուշացում է տրվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 19:38
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
03.10.2026 | 15:39
Բացահայտվել է Flydubai-ի չվերթում երկրորդ օդաչուին դանակահարած օդաչուի ինքնությունը
03.10.2026 | 15:07
ՄԻՊ-ը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը քննարկել են երեխաների իրավունքների պաշտպանության առաջնահերթությունները
03.10.2026 | 14:35
Այսօր «հավատացյալ» բառի մեջ կա նեգատիվ ընկալում. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ֆիլիպինների հարավում 7,4 մագնիտուդով հզոր երկրաշարժ է տեղի ունեցել։ Ցունամիի մասին նախազգուշացումներ են տրվել ինչպես երկրում, այնպես էլ հարևան Ինդոնեզիայում և Պալաուում, գրում է AFP-ն։

ԱՄՆ երկրաբանական ծառայությունը (USGS) հայտնել է, որ երկրաշարժը տեղի է ունեցել Մանայից մոտ 20 կիլոմետր (12 մղոն հեռավորության վրա)՝ Մինդանաո շրջանում, ժամը 9:43-ին:

Ֆիլիպինների հրաբխագիտության և սեյսմոլոգիայի ինստիտուտն էլ հայտնել է, որ «երկրի արևելյան ափին սպասվում է ավերիչ ցունամի՝ կյանքին սպառնացող ալիքների բարձրությամբ»: Այս տարածքների ափամերձ շրջանների բնակիչներին «խստորեն խորհուրդ է տրվել անհապաղ տարհանվել բարձրադիր վայրեր կամ տեղափոխվել ավելի խորը ցամաք»։

ԱՄՆ-ի օվկիանոսային և մթնոլորտային ազգային վարչության տվյալներով՝ Ֆիլիպինների վտանգված տարածքներում կանխատեսվում են մինչև երեք մետր բարձրությամբ ալիքներ, իսկ Պալաուում և Ինդոնեզիայում՝ մինչև մեկ մետր բարձրությամբ։

Տուժածներին մասին դեռևս տեղեկություններ չկան։ Ոստիկանության սպա Դիան Լակորդան AFP-ին ասել է, որ Դավաո Օրիենտալ նահանգում, որի մեջ է մտնում նաև Մանայը, սպասվում են վնասներ։ Էլեկտրաէներգիայի և կապի գծերն անջատված են, իշխանությունները ներկայում չեն կարողանում գնահատել որոշ տարածքներում հնարավոր վնասը։

Ֆիլիպինների երկրաշարժի հետ գրեթե միաժամանակ ԱՄՆ երկրաբանական ծառայությունը հայտնել է 6,2 մագնիտուդով երկրաշարժի մասին Պապուա Նոր Գվինեայի Մանուս կղզուց ավելի քան 140 կիլոմետր հարավ-արևելք։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի