ՀԷՑ-ի վարույթը կարող է ունենալ երկու ելք. ՀԾԿՀ նախագահ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

01.11.2026 | 21:56
Լրագրողներն այցելել են բանակային դիրք ու ամրացված շրջան, հանդիպել Սուրեն Պապիկյանի հետ
01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
Բոլորը

«Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ընկերության վերաբերյալ հարուցված վարույթի վերջնաժամկետը նոյեմբերի 18-ն է։ Այս մասին Factor TV-ին տված հարցազրույցում նշեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը։

«Գնալու ենք մինչև վերջ երկու հնարավոր սցենարներից մեկով»,- «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 7-րդ համաժողովից հետո ճեպազրույցի ժամանակ հայտարարել էր Նիկոլ Փաշինյանը:

Փաշինյանի ներկայացրած առաջին սցենարը նախատեսում է ՀԷՑ-ի ամբողջական ազգայնացում և դրա հանձնումը պրոֆեսիոնալ և հուսալի կառավարման՝ ամբողջությամբ մնալով պետական սեփականություն։ Երկրորդ սցենարի համաձայն՝ ընկերության բաժնետոմսերի մեծ մասը կարող է փոխանցվել էներգետիկ ոլորտի միջազգային հեղինակավոր կառավարչի։ Վարչապետի խոսքով՝ այս տարբերակով կառավարությունը կգնա միայն այն պարագայում, եթե պարզվի, որ առաջին սցենարի իրականացումը պետական բյուջեի համար անհամաչափ մեծ ծախսեր է պահանջում։

Մեսրոպ Մեսրոպյանից հետաքրքրվեցինք՝ քանի որ դեռ վարույթն ավարտված չէ, ինչպե՞ս է Նիկոլ Փաշինյանը արդեն լուծումների մասին հայտարարում։

«Ես հարգանքով եմ մոտենում մեր երկրի ղեկավարի հայտարությանը, ինքը քաղաքական գործիչ է, քաղաքական հայտարարություն է արել, իսկ մենք մեր գործն ենք անում։ Մենք վարույթը կտանենք մինչև վերջ, կպարզվի այն, ինչը կպարզվի»,- ասաց նա։

Մեսրոպ Մեսրոպյանը չի կարծում, որ Նիկոլ Փաշինյանի այդ հայտարարությունն ուղղորդում է հանձնաժողովին։

«Ո՛չ, չուղղորդեց։ Ո՞ւմ ուղղորդեց։ Հանձնաժողովի նախագահը պարտադրված չէ քաղաքական հայտարարությունների ազդեցության տակ որոշումներ կայացնել։ Հանձնաժողովը պարտավոր է մանրամասն ուսումնասիրել վարույթը, հասկանալ՝ ի՞նչ է կատարվում, հայտնաբերված հնարավոր խախտումներն արձանագրել և որոշումներ կայացնել»,- ասաց նա։

Հանձնաժողովի նախագահից հետաքրքրվեցինք  նաև՝ բացառո՞ւմ է, որ կգնան այնպիսի ճանապարհով, որի արդյունքում Փաշինյանի ներկայացրած սցենարներն իրականություն կդառնան։

«Նիկոլ Փաշինյանի սցենարները ես չեմ քննարկում, ես քննարկում եմ վարույթի հնարավոր ելքերը։ Վարույթի հնարավոր ելքերը երկուսն են․ կա՛մ վարույթի արդյունքում՝ ամփոփելուց հետո, կոլեգիալ մարմինը պետք է քվեարկի ու լիցենզիայից զրկի, կա՛մ լիցենզիայից զրկելու հիմքերի բացակայության պարագայում՝ վարույթը կարճվի»,- նշեց նա։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան