Բաքվի դատարանում ներկայացվել են, իբր, «Հայաստանի կողմից Ադրբեջանի դեմ գործողություններում վարձկանների ներգրավման փաստաթղթեր»

Լուրեր

08.06.2026 | 09:41
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.06.2026 | 09:31
Ղազախստանի նախագահը շնորհավորել է Փաշինյանին
08.06.2026 | 09:21
Ամփոփվել են 1980 ընտրատեղամասերից ստացված նախնական արդյունքները. ԿԸՀ
08.06.2026 | 08:30
Ամփոփվել են 1924 ընտրատեղամասերից ստացված նախնական արդյունքները. ԿԸՀ
08.06.2026 | 07:53
Ամփոփվել են 1596 ընտրատեղամասերից ստացված նախնական արդյունքները. ԿԸՀ
08.06.2026 | 07:35
Ամփոփվել են 1382 ընտրատեղամասերից ստացված նախնական արդյունքները. ԿԸՀ
08.06.2026 | 07:28
Ամփոփվել են 1363 ընտրատեղամասերից ստացված նախնական արդյունքները. ԿԸՀ
08.06.2026 | 06:48
1299 ընտրատեղամասերում քվեարկության նախնական արդյունքները․ ԿԸՀ
08.06.2026 | 06:41
Ամփոփվել են 1283 ընտրատեղամասերից ստացված նախնական արդյունքները. ԿԸՀ
08.06.2026 | 06:12
1067 ընտրատեղամասերում քվեարկության նախնական արդյունքները․ ԿԸՀ
08.06.2026 | 04:29
Նիկոլ Փաշինյանի հայտարարություններն իր «հաղթանակի» և միանձնյա իշխանություն ձևավորելու վերաբերյալ վերածվում են իշխանության յուրացման․ «Հայաստան» դաշինք
08.06.2026 | 04:12
Մենք շարունակում ենք մեր հարաբերությունները սերտացնել ԵՄ-ի հետ և նաև զարգացնել ՌԴ-ի և ԵՏՄ-ի հետ․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.06.2026 | 04:08
Դեմքերի արտահայտություններից արդեն կռահեցիք, որ իրենց գործերը լավ չեն գնում․ Սամվել Կարապետյան
08.06.2026 | 04:01
Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը հակասահմանադրական է․ Արման Թաթոյան
08.06.2026 | 03:53
Քոչարյանը նստելու ա, Ծառուկյանը նստելու ա, Կարապետյանը նստելու ա. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Բաքվի զինվորական դատարանում ընթանում է Արցախի ղեկավարների և տարբեր այլ պաշտոնյաների շինծու գործերով դատական նիստը։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ նիստում ներկայացվել են, իբր, «Ադրբեջանի դեմ մարտական ​​գործողություններին մասնակցած վարձկանների վերաբերյալ փաստաթղթեր» ։

Նշվում է, թե դատական նիստին ընթերցվել են Ադրբեջանի տարբեր պետական ​​​​մարմիններից ստացված գաղտնի նամակներից հատվածներ։ Ըստ 2020 թվականի հոկտեմբերի 24-ի փաստաթղթի, իբր, մարտադաշտում կորուստները փոխհատուցելու համար Հայաստանը զգալի ջանքեր է գործադրել 44-օրյա պատերազմի ընթացքում Արցախի տարածքներում գտնվող իր զինված ուժերում օտարերկրյա քաղաքացիների հավաքագրելու համար։ Մասնավորապես, ըստ ադրբեջանական կողմի, «ՀՀ կառավարությունը և երրորդ երկրների հայկական սփյուռքի կազմակերպությունները կոչ են արել հայ համայնքի անդամներին շտապ միանալ տեղի ունեցող մարտական ​​գործողություններին»։

Նշվում է, թե «հատուկ տոմսերի վաճառքի արշավներ են կազմակերպվել նաև արտասահմանյան երկրներում, նշանակվել են հավաքատեղիներ»։ Արդյունքում, իբր, «Ֆրանսիայից, ԱՄՆ-ից, Սիրիայից, Ռուսաստանի Դաշնությունից և այլ երկրներից ժամանած օտարերկրյա ահաբեկիչ զինյալները մասնակցել են Հայաստանի կողմից օկուպացված Ադրբեջանի տարածքներում տեղի ունեցած ռազմական գործողություններին»։ Ռազմական գործողություններին մասնակցել են «ՈՄԱ-ն , ԱՍԱԼԱ-ն և այլ ահաբեկչական կազմակերպություններ»։

Մեկ այլ փաստաթղթի համաձայն, իբր, օտարերկրյա պետություններից (Սիրիա, Ռուսաստանի Դաշնություն, Իսպանիա, Կանադա, Ֆրանսիա, Հունաստան, Լիբանան, Մերձավոր Արևելք և Լատինական Ամերիկա) «վարձկաններ և տարբեր ահաբեկչական կազմակերպությունների պատկանող մարտիկներ կռվել են Ադրբեջանի զինված ուժերի դեմ՝ հայկական զինված ուժերի հետ միասին»։ Նշվում է, թե նախկինում նման «վարձկաններ հրավիրվել են հայ զինվորականների կողմից՝ հիմնականում հետախուզության, դիվերսիայի, ահաբեկչական սադրանքների և ռմբակոծությունների հետ կապված վարժանքներ անցկացնելու համար, սակայն հետագայում  ներգրավվել են մարտական ​​գործողությունների մեջ»։

Դատական նիստը շարունակվում է։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի