Եվրախորհրդարանում Ուրսուլա ֆոն դեր Լեյենին անվստահություն հայտնելու երկու քվեարկությունները ձախողվել են

Լուրեր

30.07.2026 | 11:55
Լեհաստանը ռազմական ինքնաթիռներ է օդ բարձրացրել Ուկրաինայի վրա ռուսական զանգվածային հարձակման ֆոնին
30.07.2026 | 11:40
Ժաննա Անդրեասյանը հետևել է Ծիծեռնակաբերդի հիմնանորոգման ընթացքին․ կվերանորոգվի Հավերժության տաճարի ևս երեք մույթ
30.07.2026 | 11:29
Քանդում են Աբովյան փողոցի կրպակները. ՈւՂԻՂ
30.07.2026 | 11:25
Երևանում որոնվող14-ամյա Վահե Ապիկյանը գրություն է թողել՝ ցանկանում է ճգնավոր դառնալ
30.07.2026 | 11:20
ՌԴ-ն զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային. զոհեր կան
30.07.2026 | 11:12
Կարեն Խաչանովն անակնկալ պարտություն է կրել
30.07.2026 | 11:02
Ուկրաինայի զինված ուժերը չորրորդ F-16 կործանիչն են կորցրել
30.07.2026 | 11:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
30.07.2026 | 10:54
ԵԱ. Շախմատի Հայաստանի Մ-18 հավաքականը հաղթել է Լեհաստանին
30.07.2026 | 10:45
Անօրինական միգրացիայի կազմակերպման համար մեղադրվող անձը հանձնվել է Մոլդովայի իրավասու մարմիններին. Գլխավոր դատախազություն
30.07.2026 | 10:34
ԱՄՆ-ը հայտնել է հարձակումների վերջին ալիքի ընթացքում Իրանի տասնյակ թիրախների հարվածելու մասին
30.07.2026 | 10:25
178 մլն դրամով «Վարչաֆեստ» է կազմակերպվելու
30.07.2026 | 10:13
Ուկրաինան հարվածել է Պենզայում և Ուդմուրտիայում Wildberries-ի պահեստներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.07.2026 | 10:00
Բաքվում աշխարհի չեմպիոն դարձած ըմբիշ Ջանես Նազարյանն ադրբեջանական ԶԼՄ-ների հետ զրույցում խոսել է իր հաղթանակից
30.07.2026 | 09:49
Եվրոն, դոլարը, ռուբլին արժևորվել են․ արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 30-ի դրությամբ
Բոլորը

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի նկատմամբ անվստահության երկու քվեարկություններն այսօր Եվրախորհրդարանում ձախողվել են։ Ֆոն դեր Լեյենի նկատմամբ անվստահության քվեարկության համար անհրաժեշտ երկու երրորդի մեծամասնությունը Ստրասբուրգում չի ստացվել ո՛չ Ձախերի խմբի նախաձեռնած քվեարկության, ո՛չ էլ ծայրահեղ աջ Եվրախորհրդարանի պատգամավորների նախաձեռնած քվեարկության ժամանակ, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

AFP-ի փոխանցմամբ՝ ձախակողմյան խորհրդարանականների առաջարկին աջակցել է Եվրախորհրդարանի 133 անդամ: Ծայրահեղ աջակողմյան «Եվրոպայի հայրենասերներ» խմբակցությունը, որը ներառում է Ֆրանսիայի աջակողմյան պոպուլիստական ​​«Ազգային միավորում» կուսակցության և Հունգարիայի իշխող «Ֆիդեշ» կուսակցության ներկայացուցիչներին, աջակցել է 179 անդամ: Եվրահանձնաժողովի նախագահի նկատմամբ անվստահության քվեարկության համար, մինչդեռ, անհրաժեշտ է քվեարկածների երկու երրորդի մեծամասնությունը կամ առնվազն 361 ձայն, իսկ եթե բոլոր Եվրախորհրդարանի անդամները ներկա լինեն և քվեարկեն, ապա 480 ձայն:

«Հայրենասերներ Եվրոպայի համար» կուսակցության կողմից ներկայացված միջնորդագրում, ի թիվս այլ բաների, քննադատության է արժանացել կլիմայական և միգրացիոն քաղաքականությունը: Աջակողմյան պատգամավորները նաև  մեղադրել են ֆոն դեր Լեյենին թափանցիկության բացակայության և գրաքննության մեջ։

Ձախ խմբակցությունը, իր հերթին, քննադատել է Եվրահանձնաժողովի նախագահին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ կնքած «աղետալի մաքսային համաձայնագրի» համար։

Այսպիսով, Ուրսուլա ֆոն դեր Լեյենին հաջողվել է պահպանել պաշտոնը վերջին երեք ամիսների ընթացքում անվստահության երեք քվեարկությունից հետո։ Քվեարկություններից հետո քաղաքական գործիչը շնորհակալություն է հայտնել  Եվրախորհրդարանին «ամուր աջակցության համար» և խոստացել, որ Եվրահանձնաժողովը կշարունակի սերտորեն համագործակցել Եվրախորհրդարանի հետ։

Հուլիսին Եվրախորհրդարանում անվստահության քվեի քվեարկությունը ձախողվել էր։ Այն նախաձեռնել էր Եվրոպական պահպանողականների և ռեֆորմիստների (ECR) խմբի ռումինացի անդամ Գեորգե Պիպերան, որը ներառում է Իտալիայի, Լեհաստանի, Ֆրանսիայի և Իսպանիայի ծայրահեղ աջ կուսակցություններ։

Վստահության հարցը քվեարկության դնելու պատճառներից մեկը ֆոն դեր Լեյենի և դեղագործական Pfizer ընկերության ղեկավարի միջև կորոնավիրուսի համավարակի ժամանակ պատվաստանյութերի ձեռքբերման վերաբերյալ փոխանակված SMS հաղորդագրությունների շուրջ սկանդալն էր։ Ավելին, առաջարկության հեղինակը մեղադրել է րԵվրոպական հանձնաժողովին Ռումինիայի նախագահական ընտրություններին միջամտելու մեջ և դեմ  արտահայտվել ԵՄ պաշտպանության ֆինանսավորման ծրագրին։

Ի վերջո, ներկա 553 Եվրախորհրդարանի պատգամավորներից 360-ը քվեարկել էին ֆոն դեր Լեյենի վստահության օգտին, 175-ը՝ դեմ, իսկ 18-ը՝ ձեռնպահ։

Եվրոպական հանձնաժողովի ղեկավարի նկատմամբ անվստահության քվեարկությունները չափազանց հազվադեպ են։ Վերջին անգամ նման բան տեղի է ունեցել 2014 թվականին, երբ Եվրոպական խորհրդարանի աջակողմյան պոպուլիստները վստահության քվեարկություն էին բարձրացրել այն ժամանակ Եվրոպական հանձնաժողովի ղեկավար Ժան-Կլոդ Յունկերի նկատմամբ։ Նախաձեռնությունը չէր ստացել անհրաժեշտ աջակցություն։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի