ՆԳՆ-ն հակադարձում է Բյուրեղավանի համայնքապետարանին. դժբախտ դեպքից հետո իրենք չեն ապամոնտաժել խաղահրապարակը

Լուրեր

01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
01.11.2026 | 14:06
Կանադայում ՀՀ դեսպանը մասնակցել է Տորոնտոյի «Հայաստան» հիմնադրամի դրամահավաք-ընթրիքին
01.11.2026 | 13:33
Աննա Ավետիսյանն ու Ամերիկայի հայկական խորհրդի ներկայացուցիչները քննարկել են ներդրումային համագործակցությունը
01.11.2026 | 13:04
Միրզոյանն ու Եգիպտոսի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ կապերի ընդլայնման հնարավորությունները
01.11.2026 | 12:52
ՀՀ ՏԿԵ նախարարը Կոտայքի մարզպետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ մարզպետ Լիլիթ Ստեփանյանին
01.11.2026 | 12:35
ԱԺ-ում Փաշինյանի մասնակցությամբ կմեկնարկեն 2027 թվականի պետական բյուջեի քննարկումները․ կանխատեսում է 5,8 տոկոս տնտեսական աճ
01.11.2026 | 12:05
Արարատի մարզի Վարդաշենի միջնակարգ դպրոցում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 11:33
Ուկրաինայում պատերազմը տեղափոխվել է նաև ստորգետնյա գազատարներ․ զինվորականները մարտեր են վարում խողովակաշարերում․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
01.11.2026 | 11:08
Ռուբիոն կասկածում է, որ Ուկրաինայում պատերազմը մոտ ապագայում կավարտվի
01.11.2026 | 10:44
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 1-ի դրությամբ
01.11.2026 | 10:05
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

«Ոստիկանությունն ապամոնտաժելու որևէ գործառույթ և իրավասություն չունի»,- Factor TV-ին հայտնում են Ներքին գործերի նախարարությունից՝ հակադարձելով երեկ հրապարակված՝ «Կառուսելն ընկել է 6-ամյա երեխայի գլխին․ ինչ է հայտնի դժբախտ պատահարից» վերնագրով տեսանյութում Բյուրեղավանի համայնքապետարանի մամուլի քարտուղարի խոսքին։

Հիշեցնենք՝ երեք օր առաջ Բյուրեղավանի 1-ին Բ թաղամասի խաղահրապարակում դժբախտ դեպք է տեղի ունեցել․ խաղահրապարակում  մետաղական ծանր կոնստրուկցիան շուռ է եկել 6-ամյա երեխայի գլխին։ Բժիշկները պայքարում են փոքրիկի կյանքի համար։ Մինչ երեկ մենք դեպքի վայր էինք շտապում, տեղեկացանք, որ արդեն քանդել և հողին են հավասարեցրել ամբողջ խաղահրապարակը, կառուսելներն էլ տարվել են անհայտ ուղղությամբ։ FactorTV-ն կապ էր հաստատել համայնքապետարանի հետ, մամուլի քարտուղար Մերի Կարապետյանը մեր այն հարցին, թե ինչու է ապամոնտաժվել խաղահրապարակը, սկզբում նշել էր, որ ծրագրով է նախատեսված եղել՝ նորը կառուցելու համար, ավելի ուշ, սակայն, հետզանգ էր կատարել և պնդել, թե ոստիկանությունն է դեպքի հաջորդ օրը եկել և ապամոնտաժել։ ՆԳՆ-ն, սակայն, հերքում է։

«Պարզապես այս դեպքից հետո ոստիկանությունը հորդորել է համայնքապետարանին հետագա դեպքերը բացառելու ուղղությամբ խաղահրապարակում բարեկարգում իրականացնել»,- Factor TV-ի հետ զրույցում տեղեկացնում են ՆԳՆ լրատվական բաժնից։

 

 

Նշենք՝ Factor TV-ն երեկ դժբախտ պատահարի դեպքի վայրում էր, որտեղ խաղահրապարակից անգամ մի հետք չկար։ Շենքի բնակիչները մեզ հետ զրույցում նշել էին, որ կառուսելները 20-30 տարի որևէ վերանորոգում կամ ուսումնասիրություն չեն «տեսել», ինչն էլ պատճառ է դարձել կառուսելի ընկնելուն։

Բյուրեղավանի համայնքապետարանից էլ Factor TV-ին հավաստիացնում էին, որ կառուսելը տեղաշարժել են 13-15 տարեկան երեխաներ, հետո այլ փոս փորել և  պարզապես դրել դրա վրա։ Մեր հստակեցնող հարցին, թե ինչպես կարող էին այդ տարիքի երեխաներ տեղաշարժել երկաթյա ծանր կոնստրուկցիաները, մամուլի խոսնակ Մերի Կարապետյանը կրկին հաստատող պատասխան էր տվել՝ նման դեպք արձանագրվել է, որի մասին իրենց պատմել են շենքի բնակիչները և լիազորը։

Հավելենք, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ անվտանգության պահանջներին չհամապատասխանող հումքերի կամ ապրանքների շրջանառությունը, աշխատանքների կատարումը կամ ծառայությունների մատուցումը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ, առողջությանը ծանր վնասի պատճառում կամ այլ ծանր հետևանքի հոդվածի հատկանիշներով։ Նշանակվել է դատաբժշակական փորձաքննություն: Իրականացվում են քննչական և վարութային գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու համար։

 

Ռոզա Վարդանյան