ՁՅՈՒՆԵ ՊԱՏՆԵՇԻՑ ԱՅՆԿՈՂՄ. ՄԱԴԻՆԱ. Կյանքը նոր Հայաստանի հին գյուղերում. մաս 11. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.02.2026 | 14:12
Արսեն Թորոսյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
04.02.2026 | 14:12
ՆԱՍԱ-ն 50 տարվա ընդմիջումից հետո տիեզերագնացներ է ուղարկում Լուսին
04.02.2026 | 14:03
ՌԴ-ից պարբերաբար վստահեցնում են, որ Պերմյակովը ՔԿՀ-ում պատիժ է կրում. Գալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.02.2026 | 13:54
Մենք հիմա ID քարտերի ստացման հերթերում ենք․ հնարավոր է խնդրենք ԱԺ-ին փոփոխություններ անել․ Թորոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.02.2026 | 13:51
1 դրամ աշխատավարձը ո՞րն է. Գալյանը՝ աշխատավարձերը թոշակառուներին բաժանելու հարցի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.02.2026 | 13:43
Թուրքիայի հետ հարաբերությունների լավացման համատեքստում է. Գալյանը՝ սիրիացի վարձկանների փոխանցման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.02.2026 | 13:36
Էստոնիան կալանել է Սանկտ Պետերբուրգ ուղևորվող ռուսական անձնակազմով Baltic Spirit նավը
04.02.2026 | 13:30
Ինչո՞ւ պետք է լարված լինեն. Գալյանը՝ իր և Աննա Վարդապետյանի հարաբերությունների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.02.2026 | 13:24
Ֆրանսիայի ԱԺ-ն Ադրբեջանի կողմից հայ գերիների ազատ արձակման վերաբերյալ բանաձև է ընդունել
04.02.2026 | 13:19
Բաբկեն Թունյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
04.02.2026 | 13:19
«Քլիպերսը» Ջեյմս Հարդենին փոխանակեց «Քլիվլենդի» խաղացողի հետ
04.02.2026 | 13:16
Պատրաստ եմ հանդիպել Ֆիրդուսի բնակիչների հետ, եթե ցանկություն հայտնեն. Գալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.02.2026 | 13:07
Իսրայելն ու Ադրբեջանը արհեստական ​​բանականության ոլորտում համագործակցության հուշագիր են ստորագրել
04.02.2026 | 13:00
Եզակի են դեպքերը, երբ կալանավորված անձը արդարացվում է. Գալյանը՝ կալանքը շատ կիրառելու պրակտիկայի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.02.2026 | 13:00
Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
Բոլորը

Գեղարքունիքի մարզի Մադինա գյուղն ունի 1055 բնակիչ։ Մարզկենտրոն Գավառից Մադինան հեռու է 42 կիլոմետր։ Ծովի մակերեսից 2200 մետր բարձրության վրա գտնվող Մադինայում ձմեռը սկսում է հոկտեմբերին և տևում 5-6 ամիս։

Սաստիկ ձմռանը Գեղարքունիքի Մադինա գյուղը մեկուսանում է արտաքին աշխարհից։ Ծանր հիվանդներին գյուղացիները հասցնում են 13 կիլոմետր հեռու գտնվող Մարտունի քաղաքի հիվանդանոց։ Անգամ 911 ծառայության աշխատակիցները չեն կարողանում մտնել գյուղ։ Կույրաղիքի ցավեր ունեցող Աշոտ Մնոյանին հիվանդանոց տեղափոխել են 2 տրակտորով։

«Դեպքը ձմռանն էր, շատ ուժեղ բուք էր ու ձյուն էր գալիս։ Երեխան պրիստուպի մեջ էր, քանի գնաց ցավերը մեծացավ։ Զանգեց 911, օգնություն խնդրեց, օգնությունն էլ որտեղի՞ց, էդ բքին ու ձնին։ ժամը 12-ի մոտերն էր գիշերը, հելա իմ հարևանին խնդրեցի, «վեդուշի» տրակտոր ուներ, ասի՝ մինչև առավոտը կհանենք Վերին Գետաշեն, նոր էնտեղից մի բան կանենք»,- հիշում է Աշոտի հայրը՝ Ջիվան Մնոյանը։

Մադինայից մինչև ամենամոտ՝ ամբուլատորիա ունեցող Վերին Գետաշեն գյուղ 5 կմ է, որտեղից արդեն՝ դեպի Մարտունի 11 կմ-անոց ճանապարհը բարեկարգ է։ 5 կիլոմետրանոց ճանապարհը տրակտորները անցել են 10 ժամվա ընթացքում։

«Տրակտորը խոդեցինք, դե ցրտին շատ դժվար ա մեքենա խոդելը։ Հետո եկանք մյուս տրակտորն էլ խոդեցինք, երեխուն դրեցինք տրակտորը ու գնացինք։ Ասինք, որ երկու տրակտորով թաղվելու լինի, օգնեն իրար։ Էնպիսի ձյուն էր, որ տրակտորը մտնում էր ձյան մեջ, կապոտի հետ հավասար էր ձյունը, 2-3 մետր առաջ-հետ էր անում։ Շատ ձյան պատճառով էր, որ մեքենաները չէին կարողանում շարժվել առաջ։ Առավոտվա 10-ին որ իջանք Վերին Գետաշեն, ընդեղ շտապը կանգնած էր։ Երեխուն դրեցինք շտապօգնության մեքենա, նոր տրակտորները հետ վերադարձան»,- պատմում է Մնոյանը։

22-ամյա Աշոտ Մնոյանի կյանքը փրկվել է բժշկական հրաշքի շնորհիվ։ Ուշ հասցնելու հետևանքով նրա կույրաղիքը արդեն պատռվել էր, ինչի պատճառով Աշոտը երկու ծանր վիրահատություն է տարել և մեկ ամիս անցկացրել հիվանդանոցում։

Մադինայում արտակարգ իրավիճակների պակաս չկա․ բուժքույր Տաթևիկ Հայրապետյանը պատմում է, որ տարիներ առաջ էլ գյուղի հարսներից մեկին ծննդատուն հասցնելու համար ամուսինը լծվել է ձիու սայլին․ «24 ժամ է տևել, մինչև հիվանդը հասել է Մարտունու հիվանդանոց»։

Մադինայի բնակիչները ավտոմեքենա գնելիս նախապատվությունը տալիս են լեռնագնացներին՝ մտքում ունենալով դաժան ձմռան վտանգները։

23-ամյա Գյուլնարա Կարապետյանը ևս 5 տարի առաջ հաղթահարել է ձյունե դժոխքը։ Հայրը դուրս է բերել տրակտորը խցանված ճանապարհից և աղջկան Վերին Գետաշեն հասցրել դաշտերի միջով։ Գյուլնարա Կարապետյանին փրկել են Մարտունու հիվանդանոցի բժիշկները։

Մադինայում կա բուժկետ, որն ամսական սպասարկում է 50 հոգու։ Օգոստոս ամսից բուժքույրը ստանում է 43 000 դրամ աշխատավարձ, մինչ այդ՝ ստանում էր 32 000։ Բուժկետը տեղակայված է գյուղապետարանի սենյակներից մեկում։ Այն չունի տարրական բժշկական գործիքներ։ Մադինայի համայնքապետարանը շուրջ 10 000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամով ձեռք է բերել ձյուն մաքրող թրթուրավոր տրակտոր, այն, սակայն, առատ ձյան ժամանակ դառնում է անպիտան։

«Կառավարությունում էլ, մարզպետարանում էլ մեր հարցը բարձրացրել ենք, առաջին հարցը դրել ենք, որ բուժամբուլատորիան պիտի լինի մեր համայնքում։ Լուծումը չի տրվել, ասել են հնարավոր չի 1200 բնակչի համար բուժամբուլատորիա կառուցվի»,- նշում է Մադինայի համայնքապետ Վրեժ Սարգսյանը։

Մոտավոր հաշվարկներով՝ Մադինայում բուժամբուլատորիայի կառուցումը կարժենա 50 միլիոն դրամ։ Գյուղի 1 տարվա բյուջեն կազմում է 26,5 միլիոն դրամ։ Համայնքը պատրաստ է կառավարության հետ համաֆինանսավորել ամբուլատորիայի կառուցումը։