Ըստ քրգործի՝ փաստաբանը կաշառք է պահանջել իր պարեկ ուսանողից 

Լուրեր

09.06.2026 | 13:56
ԿԸՀ-ն հրապարակել է քվեարկության արդյունքների արձանագրությունների սկանավորված քաղվածքները
09.06.2026 | 13:52
Նիկոլ Փաշինյանը բանակցում է «Քաղաքացիական պայմանագրի»՝ Եվրոպական ժողովրդական կուսակցությանն անդամակցության շուրջ․ Euractiv
09.06.2026 | 13:41
Գլխավոր շտաբի պետի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
09.06.2026 | 13:35
Միշել Տեր-Զաքարյանը դարձյալ կգլխավորի «Նանտը»
09.06.2026 | 13:26
Իշխան Սաղաթելյանի ասուլիսը․ ՈՒՂԻՂ
09.06.2026 | 13:25
ՔՊ-ն Երևանում առաջատար է. Վահագն Ալեքսանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 13:21
Ուկրաինական ուժերը կրկին հարվածել են Ղրիմ տանող կամրջին
09.06.2026 | 13:17
555 տեղամասերի քվեարկության արդյունքները կվերահաշվարկվեն․ 30 դիմում՝ «Բարգավաճ Հայաստան», «Միասնության թևեր» կուսակցություններից և «Հայաստան» դաշինքից
09.06.2026 | 13:05
Մենք կսկսենք նաև մեքենայի ներսում արձանագրել վարչական իրավախախտումը, այն է՝ հեռախոսը․ փոխնախարար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 12:54
Սպասում ենք վերահաշվարկի արդյունքներին, որից հետո կհայտարարենք հետագա քայլերի մասին․ Նարեկ Կարապետյան
09.06.2026 | 12:43
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ գործարքը կարող է կնքվել «երկու կամ երեք օրից»
09.06.2026 | 12:34
Ինչու Արփինե Սարգսյանը չի ներկայացել ԱԺ` բյուջեի կատարողականը ներկայացնելու
09.06.2026 | 12:25
Դոնալդ Թրամփը քնել է NBA-ի եզրափակիչի ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 12:17
ՆԳ նախարարի տեղակալը` ընտրությունների օրը տեղի ունեցած միջադեպերի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 12:10
Նորընտիր ԱԺ-ի առաջին նիստը՝ օգոստոսի 2-ին // ԵՄ-ն՝ ՀՀ-ի դեմ Մոսկվայի հիբրիդային հարձակումների մասին․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Փաստաբան Արմինե Հարությունյանի՝ ուսանողներից կաշառք ստանալու ենթադրյալ դեպքը բացահայտել է նրա  ուսանողներից մեկը, որը նաև պարեկային ծառայող է։ Այս մասին հայտնում են իրավապահ համակարգում Factor TV-ի աղբյուրները։ Այս գործը, հիշեցնենք, այժմ քննվում է Հակակոռուցիոն դատարանում։ Պաշտպանական կողմը միջնորդություն է ներկայացրել այն դռնփակ անցկացնելու վերաբերյալ, որը բավարարվել է։

Ըստ մեղադրանքի՝ Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան համալսարանի դասախոս Արմինե Հարությունյանը, իր ծառայողական լիազորությունները և դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով կաշառք տվողների՝ ուսանողների օգտին հովանավորչության և ապօրինի գործողության համար, նրանցից պահանջել և ստացել է ընդհանուր 500.000 ՀՀ դրամ կաշառք: Մասնավորապես՝ ըստ գործում առկա տվյալների՝ դասախոսը 2025 թվականի մարտից ապրիլն ընկած ժամանակահատվածում ուսանողներից որպես կաշառք գումարներ է պահանջել ավարտական քննությունների արդյունքները բարձր գնահատելու համար: Ընդ որում՝ ուսանողներից մեկից ստացել է կաշառքը, իսկ մյուսի դեպքում՝ Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից իրականացված «կաշառք ստանալու և կաշառք տալու նմանակում» գաղտնի քննչական գործողության արդյունքում, կաշառք ստանալու պահին բռնվել և ձերբակալվել է, որից հետո կատարված խուզարկությամբ նրա մոտից հայտնաբերվել և վերցվել է կաշառքի առարկա հանդիսացող գումարը:

Այս երկրորդ ուսանողը հենց պարեկն է, որը  հաղորդում է ներկայացրել, ապա «կաշառք ստանալու և կաշառք տալու նմանակում» գաղտնի քննչական գործողության շրջանակներում ենթադրյալ կաշառքի առարկան տվել դասախոսին։

Նշենք, որ ըստ Քրեական դատավարության օրենսգրքի՝ «կաշառք ստանալու կամ կաշառք տալու նմանակումը» համապատասխան առաջարկ ստացած կամ այլ անձի ներգրավմամբ նախապես անհատականացված կաշառքի առարկան հետաքննության մարմնի վերահսկողության ներքո ստանալն է կամ կաշառքը պահանջած կամ նրա նշած անձին փոխանցելը: Այս գաղտնի քննչական գործողության ընթացքը և արդյունքները հավաստվում են բացառապես տեսաձայնագրման միջոցով: Ենթադրվում է, որ այս դեպքում անհատականացված կաշառքի առարկան եղել է գումար։

Նշենք, որ փաստաբան Հարությունյանի վերաբերյալ այժմ քննվում է ևս մեկ գործ՝ դատական իշխանության ներկայացուցչին ենթադրյալ կաշառք ստանալու հարցում օժանդակելու մեղադրանքով։ Նա երկու գործով էլ մեղադրանքը չի ընդունում։ Հարությունյանի փաստաբանական խումբը նրան երկրորդ մեղադրանքը ներկայացնելուց հետո  հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, նշվում է․

«Նկատի ունենալով այն հանգամանքը, որ լրատվամիջոցներով լայնորեն տարածում է ստացել փաստաբան Արմինե Հարությունյանի կալանավորման լուրը, ցանկանում ենք տեղեկացնել, որ առաջադրված մեղադրանքն աղերս չունի ո՛չ օբյեկտիվ իրականության հետ, ո՛չ իրավաբանության հետ։ Ըստ նշվածի՝ իբրև Ա.Հ-ը օժանդակել է դատավորի կողմից կաշառք ստանալուն, մինչդեռ դատավորի նկատմամբ որևէ վարույթ և/կամ մեղադրանք առկա չէ, հետևաբար չի կարող խոսք գնալ կաշառք «ստանալու» և առավել ևս կաշառք ստացողին «օժանդակելու» մասին։ ԿԱՐԵՎՈՐ ԱՐՁԱՆԱԳՐՈՒՄ Վստահաբար հայտնում ենք, որ որպես «կաշառք» ներկայացվող գումարը եղել է փաստաբանական ծառայության մատուցման գումար։ Ի դեպ, տվյալ գործով ստացված ծ/մ գումարի հարկերն էլ վաղուց եղել են վճարված։ Առկա չէ գեթ մեկ ապացույց դատավորի և փաստաբանի կոնտակտի և նման բնույթի խոսակցության մասին։ Առկա չէ գեթ մեկ ապացույց փաստաբանի և վստահորդի միջև նման խոսակցություն տեղի ունեցած լինելու մասին։ Հավանաբար Արմինե Հարությունյանը խանգարում էր ոմանց՝ նկատի ունենալով իր կողմից վարվող խիստ կարևոր քաղաքացիական գործերով (այդ թվում՝ ապօրինի գույքի բռնագանձման վարույթներով) գրանցած հաջողությունները։ Չի կարելի սին ու կեղծ մեղադրանքներով խաղալ մարդկանց անվան ու ճակատագրերի հետ։ Սա մի իրավիճակ է, որ որևէ կերպ չի կարող հաստատվել առաջադրված մեղադրանքը, քանի որ օբյեկտիվ իրականության մեջ որևէ դատավորի կաշառք չի տրվել»,- ասված է պաշտպանական թիմի հայտարարության մեջ։

Արաքս Մամուլյան