IDBank-ը՝ ԵՊՀ «Փոխակերպվող տնտեսություն» միջազգային գիտաժողովի հովանավոր

Լուրեր

03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
03.10.2026 | 15:39
Բացահայտվել է Flydubai-ի չվերթում երկրորդ օդաչուին դանակահարած օդաչուի ինքնությունը
03.10.2026 | 15:07
ՄԻՊ-ը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը քննարկել են երեխաների իրավունքների պաշտպանության առաջնահերթությունները
03.10.2026 | 14:35
Այսօր «հավատացյալ» բառի մեջ կա նեգատիվ ընկալում. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 14:09
Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդով
03.10.2026 | 13:55
ՄԻՊ-ն այցելել է Շաքիում ադրբեջանցու կողմից հրազենային վիրավորում ստացած Անի Ավետիսյանին
03.10.2026 | 13:52
Երևանի կենտրոնում և Արաբկիրում փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է
03.10.2026 | 13:51
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը բաց կթողնի 3 շաբաթ
03.10.2026 | 13:33
Ֆիզիկական ԱԲ-ն՝ Հայաստանի ճարտարագիտական շաբաթվա առանցքում․ մեկնարկել է «Հայաստան – Ճարտարագիտական շաբաթ 2026»-ը
03.10.2026 | 13:16
G7-ը շուկա կթողարկի 100 մլն բարել նավթ՝ գների աճը զսպելու համար
Բոլորը

Վճարովի բովանդակություն

Հոկտեմբերի 8-ին ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետում մեկնարկեց «Փոխակերպվող տնտեսություն. մարդկային կապիտալի զարգացում, ստեղծարար նորարարական տնտեսություն, կայուն ներառական աճ» խորագրով 2-րդ միջազգային գիտաժողովը: Գիտաժողովի կազմակերպիչներն են Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետն ու  Տարածաշրջանային գիտության ակադեմիան։

IDBank-ը գիտաժողովի հովանավորն է: Բանկի Վարչության նախագահ Մհեր Աբարահամյանի խոսքով՝ Բանկը կարևորում է տնտեսագիտական մտքի զարգացումն ու Հայաստանի՝ այս տեսանկյունից միջազգային գիտական քարտեզի վրա դիրքավորումը։

ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի Դեկան Կառլեն Խաչատրյանը նշում է․ «Շատ կարևոր է, որ գիտաժողովի կողքին նաև բանկային համակարգն է, ի դեմս IDBank-ի, որովհետև իրականում, ցավոք սրտի, շատ հաճախ նմանատիպ քննարկումները թվում է՝ զուտ ակադեմիական են, մասնավոր հատվածին չեն առնչվում։ Այնինչ, այս  քննարկումների գլխավոր նպատակը հասարակության բարեկեցության բարձրացումն է»։

Գիտաժողովի նպատակը նորարարական հետազոտությունների արդյունքների տարածման համար հարթակ ապահովելն է, որը հետագայում կխթանի ակադեմիական շրջանակների և աշխարհի տարբեր գիտակրթական հաստատությունների մասնագետների միջև համագործակցությունը:

«Վերաիմաստավորելով աճը հանուն կլիմայական ավելի ճկուն ապագայի» թեմայով պանելային քննարկման թիրախում գլխավոր հարցը սա է՝ ինչպե՞ս կարող է մաքուր էներգիային անցումը վերաձևակերպել տնտեսական աճի մոդելները և ապահովել կայունություն, համաչափ զարգացում և  բարօրություն ինչպես զարգացած, այնպես էլ զարգացող տարածաշրջաններում։ Բանախոսների շարքում է IDBank-ի Կորպորոտիվ բանկինգի գծով տնօրենի տեղակալ Երվանդ Ասլանյանը։

«Մենք բոլորս ապրում ենք մի մոլորակի վրա և եթե այդ մոլորակի հետ չվարվենք մեր տան նման, վաղը կունենանք լուրջ խնդիրներ։ Այո, միգուցե  կան ավելի հրատապ՝ «վառվող» հարցեր, բայց կլիմային, շրջակա միջավայրին ուղղված գործառույթները, ամբողջությամբ  չի կարող հեռացվել օրակարգից և դրա շուրջ պետք է անընդհատ և հետևողական աշխատել։ Ինչ վերաբերում է միջոցառմանը, ապա նմանատիպ նախագծերը բարձրացնում են հասարակության տեղեկացվածության մակարդակը, հնարավորություն տալիս շատ ավելի լայն շրջանակի ընդունել, պատկերացնել, հասկանալ, թե ինչ ազդեցություն կունենա իրենց գործունեությունը շրջակա միջավայրի վրա, իսկ  բանկը կարող է օգնել նրանց հասնել այնպիսի նշաձողի, որ հնարավոինս նվազեցվեն այդ  ազդեցությունները»,- նշում է Երվանդ Ասլանյանը։

 

Եռօրյա գիտաժողովը շարունակվում է։

 

IDBANK-Ը ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ