ԱԶԲ-ն աղետների ռիսկի կառավարման ոլորտում աջակցում է ՆԳՆ-ին. քննարկվել են ծրագրի հիմնական ուղղությունները

Լուրեր

03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
03.10.2026 | 15:39
Բացահայտվել է Flydubai-ի չվերթում երկրորդ օդաչուին դանակահարած օդաչուի ինքնությունը
03.10.2026 | 15:07
ՄԻՊ-ը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը քննարկել են երեխաների իրավունքների պաշտպանության առաջնահերթությունները
03.10.2026 | 14:35
Այսօր «հավատացյալ» բառի մեջ կա նեգատիվ ընկալում. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 14:09
Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդով
03.10.2026 | 13:55
ՄԻՊ-ն այցելել է Շաքիում ադրբեջանցու կողմից հրազենային վիրավորում ստացած Անի Ավետիսյանին
03.10.2026 | 13:52
Երևանի կենտրոնում և Արաբկիրում փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է
03.10.2026 | 13:51
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը բաց կթողնի 3 շաբաթ
Բոլորը

ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը հոկտեմբերի 6-ին հանդիպել է Ասիական զարգացման բանկի ներկայացուցիչներին։ Կարևորվել է «Աղետների ռիսկի կառավարման և բնակչության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի ընդունումը և նշվել է, որ նախարարությունն իր մանդատի շրջանակում համակարգում է ավելի քան 40 ենթաօրենսդրական ակտերի մշակման գործընթացը․ տեղեկացնում են ՆԳՆ-ից:

«Քննարկվել են Բանկի կողմից հաստատված «Աջակցություն ԱԶԲ աղետների ռիսկի կառավարման 2024-2030 թթ. գործողությունների ծրագրի իրականացմանը» տեխնիկական աջակցության ծրագրի շրջանակում նախատեսվող առաջնահերթ ուղղությունները։ Ծրագրի նպատակը Հայաստանում աղետների ռիսկի նվազեցման կարողությունների զարգացմանը, տվյալների հավաքագրմանը, աղետների ռիսկի գնահատմանը և տեխնոլոգիական համակարգերի ամրապնդմանը, ինչպես նաև սեյսմիկ անվտանգության մակարդակի բարձրացմանն աջակցելն է:

Արմեն Մկրտչյանը բարձր է գնահատել Ասիական զարգացման բանկի հետ համագործակցությունը, մասնավորապես՝ աղետների ռիսկի կառավարման ոլորտում։ Հստակեցնելով ՆԳ նախարարության մանդատը՝ որպես ոլորտի քաղաքականություն մշակող և համակարգող դերակատարում ունեցող պետական կառավարման համակարգի մարմին, փոխնախարարը նշել է, որ ՀՀ կառավարությունը նախաձեռնել է ինստիտուցիոնալ բարեփոխումներ: Կարևորվել է «Աղետների ռիսկի կառավարման և բնակչության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի ընդունումը և նշվել է, որ նախարարությունն իր մանդատի շրջանակում համակարգում է ավելի քան 40 ենթաօրենսդրական ակտերի մշակման գործընթացը:

Քննարկման առանցքային ուղղություններից էր նաև աղետների ռիսկի վերաբերյալ տվյալների շտեմարանների ձևավորումը, ինչը կնպաստի տեղական ինքնակառավարման մարմիններից և մասնավոր հատվածից դեպի պետական կառավարման համակարգի մարմիններ տվյալների արդյունավետ հավաքագրմանն ու կառավարմանը։

Արմեն Մկրտչյանը կարևորել է տվյալների հավաքագրումը և վերլուծությունը, GIS համակարգերի ներդրումը, կրթական և վերապատրաստման ծրագրերի, միջազգային լավագույն փորձի կիրառումը, ինչպես նաև տեխնոլոգիական զարգացման ուղղություններով համագործակցության ամրապնդումը:

Բանկի ներկայացուցիչները ողջունել են աղետների ռիսկի կառավարման ուղղությամբ Հայաստանի կառավարության իրականացրած բարեփոխումները։

Կողմերը պայմանավորվել են շարունակել և ընդլայնել համագործակցությունը»,- ասված է հաղորդագրությունում։