Կարծում ենք` մեր շփումները ՀՀ-ի հետ հաջողությամբ կշարունակվեն՝ երկու կողմերի անհետ կորածների ճակատագիրը պարզելու համար․ Ադրբեջանի ՊԱԾ ղեկավար

Լուրեր

03.10.2026 | 19:38
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
03.10.2026 | 15:39
Բացահայտվել է Flydubai-ի չվերթում երկրորդ օդաչուին դանակահարած օդաչուի ինքնությունը
03.10.2026 | 15:07
ՄԻՊ-ը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը քննարկել են երեխաների իրավունքների պաշտպանության առաջնահերթությունները
03.10.2026 | 14:35
Այսօր «հավատացյալ» բառի մեջ կա նեգատիվ ընկալում. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ադրբեջանի պետական ​​անվտանգության ծառայության (ՊԱԾ) ղեկավար, Ռազմագերիների, անհետ կորածների և պատանդների հարցերով պետական ​​հանձնաժողովի նախագահ Ալի Նագիևը հույս է հայտնել, որ շփումները Հայաստանի համապատասխան պետական ​​հանձնաժողովի հետ հաջողությամբ կշարունակվեն։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Նագիևն այս մասին խոսել է Բաքվում «Անհետ կորած անձանց խնդրի լուծման համար ջանքերի միավորում և համագործակցության ընդլայնում» միջազգային համաժողովում ունեցած ելույթում։

Նրա խոսքով՝ 2025 թվականի օգոստոսին Վաշինգտոնում ստորագրված եռակողմ հայտարարությունը, փետրվարին Ադրբեջանի և Հայաստանի համապատասխան պետական ​​հանձնաժողովների միջև առաջին հանդիպումը և հետագա շփումները, ինչպես նաև տեղեկատվության որոշակի փոխանակումները նոր հույսեր են ներշնչում։

«Մենք կարծում ենք, որ մեր նպատակասլաց շփումները Հայաստանի համապատասխան պետական ​​հանձնաժողովի հետ հաջողությամբ կշարունակվեն և դրական ներդրում կունենան երկու կողմերի անհետ կորած անձանց ճակատագիրը պարզելու գործում»,- հայտարարել է Ալի Նագիևը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի