Հայաստանի ֆուտբոլի Մ19 տարեկանների ընտրանին գերխոշոր հաշվով զիջել է Գերմանիային
Հայաստանի ֆուտբոլի Մ19 տարեկանների հավաքականը գերխոշոր հաշվով պարտությամբ է մեկնարկել Եվրոպայի առաջնության ընտրական առաջին տուրում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Միշա Ջորկաեֆի գլխավորած թիմը Եվրոպայի ընտրական փուլի առաջին տուրում 0:7 հաշվով պարտվել է Գերմանիայի հավաքականին:
Հաջորդ հանդիպումը Հայաստանի Մ19 տարեկանների հավաքականը կանցկացնի երեք օր անց` մրցելով Նորվեգիայի հետ: