Ռուսական դատարանը ՀՀ քաղաքացի Արմեն Բալյանին 12 տարվա ազատազրկման է դատապարտել՝ ուկրաինական ԶՈՒ-ում կռվելու համար

Լուրեր

30.07.2026 | 11:33
Ժաննա Անդրեասյանը հետևել է Ծիծեռնակաբերդի հիմնանորոգման ընթացքին․ կվերանորոգվի Հավերժության տաճարի ևս երեք մույթ
30.07.2026 | 11:29
Քանդում են Աբովյան փողոցի կրպակները. ՈւՂԻՂ
30.07.2026 | 11:25
Երևանում որոնվող14-ամյա Վահե Ապիկյանը գրություն է թողել՝ ցանկանում է ճգնավոր դառնալ
30.07.2026 | 11:20
ՌԴ-ն զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային. զոհեր կան
30.07.2026 | 11:12
Կարեն Խաչանովն անակնկալ պարտություն է կրել
30.07.2026 | 11:02
Ուկրաինայի զինված ուժերը չորրորդ F-16 կործանիչն են կորցրել
30.07.2026 | 11:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
30.07.2026 | 10:54
ԵԱ. Շախմատի Հայաստանի Մ-18 հավաքականը հաղթել է Լեհաստանին
30.07.2026 | 10:45
Անօրինական միգրացիայի կազմակերպման համար մեղադրվող անձը հանձնվել է Մոլդովայի իրավասու մարմիններին. Գլխավոր դատախազություն
30.07.2026 | 10:34
ԱՄՆ-ը հայտնել է հարձակումների վերջին ալիքի ընթացքում Իրանի տասնյակ թիրախների հարվածելու մասին
30.07.2026 | 10:25
178 մլն դրամով «Վարչաֆեստ» է կազմակերպվելու
30.07.2026 | 10:13
Ուկրաինան հարվածել է Պենզայում և Ուդմուրտիայում Wildberries-ի պահեստներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.07.2026 | 10:00
Բաքվում աշխարհի չեմպիոն դարձած ըմբիշ Ջանես Նազարյանն ադրբեջանական ԶԼՄ-ների հետ զրույցում խոսել է իր հաղթանակից
30.07.2026 | 09:49
Եվրոն, դոլարը, ռուբլին արժևորվել են․ արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 30-ի դրությամբ
30.07.2026 | 09:37
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

Ռուսաստանի կողմից օկուպացված ուկրաինական Խերսոնի մարզային դատարանը որոշում է կայացրել ՀՀ քաղաքացի Արմեն Բալյանի նկատմամբ հարուցված քրեական գործով։ Նա մեղավոր է ճանաչվել զինված հակամարտությանը վարձկանի կարգավիճակով մասնակցելու համար (ՌԴ Քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 3-րդ մաս)։ Այս մասին հայտնում է ՌԴ Գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը, փոխանցում է Վեդոմոստին։

Ըստ դատարանի՝ Բալյանն Ուկրաինա է ժամանել Մոլդովայով 2022 թվականի նոյեմբերին, որտեղ նա միացել է Ուկրաինայի զինված ուժերի 124-րդ տարածքային պաշտպանության բրիգադին։ Նշվում է, թե անհրաժեշտ նախապատրաստումն  անցնելուց հետո նա «2022 թվականի նոյեմբերից մինչև 2023 թվականի դեկտեմբերը, 2,3 միլիոն ռուբլուն համարժեք դրամական պարգևի դիմաց, մասնակցել է Ռուսաստանի զինված ուժերի դեմ մարտական ​​գործողություններին Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետություններում, ինչպես նաև Խերսոնի մարզում»։

Բազմիցս վիրավորվելուց հետո, ըստ ռուսական կողմի, «վարձկանը փախուստի է դիմել և լքել Ուկրաինան, սակայն 2024 թվականի հոկտեմբերին ձերբակալվել է Դոմոդեդովո օդանավակայանում»։

Դատարանը Բալյանին դատապարտել է 12 տարվա ազատազրկման խիստ ռեժիմի ուղղիչ գաղութում։ Նրան նաև պարտավորեցրել են պետությանը վճարել «հանցավոր գործունեության համար ստացված» ամբողջ գումարը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի