Աննա Ամրոյանը B ենթախմբում 4-րդն է. Ծանրամարտի ԱԱ
Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականի անդամ Աննա Ամրոյանը մասնակցել է աշխարհի առաջնությանը:
Ծանրամարտի ֆեդերացիայից տեղեկացնում են, որ կանանց 77 կգ քաշային ծանրորդների B ենթախմբում` Աննա Ամրոյանը պոկել է 100 կգ և հրել 130 կգ: Երկամարտում նա հավաքել է 230 կգ: Այս ենթախմբում Ամրոյանը 4-րդն է:
Կանանց 77 կգ քաշայինների A ենթախմբի մրցաշարը կմեկնարկի Երևանի ժամանակով 21:30-ին: