ԱՄՆ-ում կառավարության աշխատանքի դադարեցումը թևակոխում է երկրորդ շաբաթը

Լուրեր

30.07.2026 | 13:33
Հայաստանի պատանի ինֆորմատիկները Եվրոպական օլիմպիադայում 4 մեդալ են նվաճել
30.07.2026 | 13:27
Ով է փոխարինելու Ռուբինյանին հայ-թուրքական բանակցություններում. Փաշինյանի պատասխանը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
30.07.2026 | 13:24
Կասեցվել է «88 սուպերմարկետ»-ում գործող հացաբուլկեղենի արտադրամասի աշխատանքը
30.07.2026 | 13:20
Ծառուկյանին ասացի` էս ինչ վիճակ ա, ոնց որ գոմ լինի, ամոթ ա. Փաշինյանը՝ «Արարատցեմենտ»-ի մասին. ՏԵՍԱՆՅՈւԹ
30.07.2026 | 13:15
Մադրիդի իշխանությունները փակել են Լա Լիգայի ստադիոններից մեկը
30.07.2026 | 13:12
Գյումրիում ձերբակալվել է ԱԺ ընտրություններին «Հայաստան» դաշինքի ցուցակով մասնակցած Աշոտ Խաչատրյանը
30.07.2026 | 13:06
ԱՄՆ-ն ու Ֆրանսիան Կիևին հետախուզական տվյալներ են տրամադրել՝ նավթավերամշակման գործարանների վրա հարվածների ժամանակ ռուսական ՀՕՊ համակարգերը շրջանցելու համար. FT
30.07.2026 | 12:57
ՀՀ դեսպանը Hudson Institute-ում քննարկել է Հայաստան–ԱՄՆ գործընկերության զարգացումը
30.07.2026 | 12:46
«Ռեալը» պայմանավորվել է ԱԱ-2026-ի լավագույն ֆուտբոլիստի հետ
30.07.2026 | 12:39
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
30.07.2026 | 12:34
Տաթևի Մեծ անապատում հայտնաբերվել է միջնադարյան աղբյուր
30.07.2026 | 12:21
Ռուսաստանն Ուկրաինայի վրա արձակել է 74 հրթիռ և 284 ԱԹՍ
30.07.2026 | 12:10
178 մլն դրամ՝ «Վարչաֆեստ 2026»-ի համար // Երևանում կորած 14-ամյա տղան գրություն է թողել․ ԼՈՒՐԵՐ
30.07.2026 | 11:55
Լեհաստանը ռազմական ինքնաթիռներ է օդ բարձրացրել Ուկրաինայի վրա ռուսական զանգվածային հարձակման ֆոնին
30.07.2026 | 11:40
Ժաննա Անդրեասյանը հետևել է Ծիծեռնակաբերդի հիմնանորոգման ընթացքին․ կվերանորոգվի Հավերժության տաճարի ևս երեք մույթ
Բոլորը

Կապիտոլիումի շրջագայությունները դադարեցվել են։ Ներկայացուցիչների պալատը փակ է պահում դռները, մինչդեռ Սենատը մնացել է կառավարության վերաբացման մերժված ծրագրի վերաբերյալ ձախողված քվեարկությունների շղթայում։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնում է զանգվածաբար ազատել դաշնային աշխատողներին և հրաժարվել մնացածների աշխատավարձը վճարելուց, գրում է ABC news-ը։

Քանի որ կառավարության աշխատանքի դադարեցումը՝ շաթդաունը, թևակոխում է երկրորդ շաբաթը, տեսանելիորեն որևէ վերջնագիծ չկա։

«Դուք պետք է բանակցեք»,- երեկ ուշ երեկոյան Սենատի ամբիոնից պնդել է Վերմոնտից անկախ սենատոր Բերնի Սանդերսը։

Սակայն որևէ բանակցություն, գոնե հրապարակայնորեն, չի ընթանում։

Կոնգրեսում մեծամասնություն ունեցող հանրապետականները կարծում են, որ քաղաքականապես առավելություն ունեն, քանի որ դեմ են դեմոկրատների պահանջներին՝ արագորեն ֆինանսավորել առողջության ապահովագրության սուբսիդիաները՝ որպես շաթդաունի դադարեցման ցանկացած ծրագրի մաս։ Դեմոկրատներն էլ, համոզված լինելով, որ ամերիկացիներն իրենց կողմն են առողջապահության գների կտրուկ աճը կանխելու պայքարում, Թրամփին են մեղադրում շաթդաունի համար։

Սակայն կուլիսներում անհարմարության նշաններ են նկատվում։ Սենատորների՝ հանրապետականների և դեմոկրատների մի խումբ, կատակներ է արել առողջության ապահովագրության խնդիրը լուծելու տարբերակների մասին։ Մեն նահանգից սենատոր Սյուզան Քոլինզն առաջարկել է իր սեփական ծրագրերը։ Երկու ականավոր հանրապետականներ՝ Ջորջիա նահանգի ներկայացուցիչ Մարջորի Թեյլոր Գրինը և Միսսուրիից սենատոր Ջոշ Հոուլին ասել են, որ պետք է ինչ-որ բան անել՝ առողջության ապահովագրության սակագների բարձրացումը դադարեցնելու համար։

Թրամփն ազդարարել է, որ բաց է դեմոկրատների հետ բանակցելու նրանց պահանջների շուրջ՝ առողջապահական սուբսիդիաները պահպանելու վերաբերյալ։ Այս շաբաթվա սկզբին նախագահը հայտարարել է, որ բանակցություններն արդեն ընթացքի մեջ են, քանի որ ինքը ցանկանում է «հիանալի առողջապահություն» ժողովրդի համար, միայն թե ժամեր անց փոխել է տոնայնությունը՝ ասելով, որ նախ պետք է վերաբացվի կառավարությունը։

«Ես երեկ մանրամասն խոսեցի նախագահի հետ հենց այդ թեմայի շուրջ։ Եվ այո, նա ցանկանում է լուծել խնդիրները»,- ասել է Ներկայացուցիչների պալատի խոսնակ Մայք Ջոնսոնը Թրամփի հետ երկուշաբթի  ունեցած զրույցի մասին։

Սակայն դեմոկրատները պնդում են, որ հանրապետականները չեն կարողացել լուծել առողջապահության սուբսիդիաների ժամկետանց լինելու հարցը այս ամռանը, երբ հաստատել են Թրամփի ստորագրած օրինագիծը, որը սովորաբար անվանում են «Մի մեծ գեղեցիկ օրինագիծ» օրենք։

Մինչ այդ, դաշնային աշխատողները հաճախակի բաց են թողնում աշխատավարձերը կառավարության փակման ընթացքում։ Առաջին աշխատավարձերը պետք է վճարվեն արդեն հաջորդ շաբաթ, իսկ Թրամփը սպառնում է չեղարկել երաշխավորված աշխատավարձի վճարումները: Սա կլինի նորմայից կտրուկ շեղում: Սպիտակ տան բյուջետային գրասենյակը, որը գլխավորում է Ռաս Վոութը, պնդում է, որ օրենքը սահմանում է, որ աշխատավարձը ավտոմատ չէ և պետք է հաստատվի Կոնգրեսի կողմից։

Սպասվում է, որ Սենատը չորեքշաբթի կրկին կփորձի առաջ մղել Ներկայացուցիչների պալատի հանրապետականների օրինագիծը, բայց ակնկալվում է, որ կրկին կձախողվի։

Յուրաքանչյուր կողմ վճռական դիրքորոշում է ընդունել՝ համոզված լինելով իրենց ճիշտ լինելու մեջ կառավարության աշխատանքի դադարեցման հարցում, մասամբ այն պատճառով, որ իրենց ներքին տվյալները դա են հաստատում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի