Սրբուհի Գալյանն այցելել է «Արթիկ» ՔԿՀ, նա զրուցել է դատապարտյալների հետ, ծանոթացել է շենքային պայմաններին
Հասարակություն
08.10.2025 | 17:13
Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը Շիրակի մարզ կատարած այցի շրջանակներում այցելել է «Արթիկ» քրեակատարողական հիմնարկ։ Այս մասին հայտնում են նախարարության լրատվության ծառայությունից։

Հաղորդվում է, որ նախարարը ծանոթացել է դատապարտյալների պահման պայմաններին, մարզասենյակին, գրադարանին, հանգստի սենյակին, խցերին։ Նախարարը զրուցել է դատապարտյալների հետ, լսել նրանց մտահոգություններն ու առաջարկները։
«Սրբուհի Գալյանն այցելել է նաև կարանտինային մասնաշենք, ինչպես նաև ծանոթացել կարճատև և երկարատև տեսակցության սենյակային պայմաններին, մանկական խաղասենյակին։ Արդարադատության նախարարությունը հետամուտ է քրեակատարողական ոլորտի բարեփոխումների լիարժեք իրականացմանը»,- ասված է հաղորդագրության մեջ։
