Քոչարյանը կոռուպցիայի բացարձակ չեմպիոն է․ դատախազությունն ինձնի՞ց է ուզում բռնագանձել 200 մլն դոլար ապօրինի գույք․ Ռուբեն Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

01.11.2026 | 21:56
Լրագրողներն այցելել են բանակային դիրք ու ամրացված շրջան, հանդիպել Սուրեն Պապիկյանի հետ
01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
Բոլորը

ԱԺ փոխնախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Ռուբեն Ռուբինյանը Factor TV-ի հետ զրույցում ասում է, որ լուրջ չի վերաբերվում Ռոբերտ Քոչարյանի այն հայտարարությանը, թե Նիկոլ Փաշինյանի վերընտրվելու շանսը ձգտում է զրոյի․  «Քոչարյանի ո՞ր ասածն է լուրջ․ քոք էր մաշեցնում 2021-ին, ի՞նչ կասի, մաշա՞ծ է մեր քոքը, կրելու էին, չէ՞»։ 

Ռուբինյանը հակադարձում է երկրորդ նախագահի այն պնդմանը, թե Փաշինյանը կոռուպցիայի պարագլուխն է, քանի որ «Հայաստան» համահայկական հիմնադրամից և ԱՆԻՖ-ից փոշիացվել են միլիոններ․ «Քոչարյանը կոռուպցիայի բացարձակ չեմպիոն է․ դատախազությունը ինձնի՞ց է ուզում բռնագանձել 200 մլն դոլար ապօրինի գույք։ Ո՞նց ստացվեց՝ հենց Քոչարյանի տղան 21 տարեկանում միլիոնատեր դարձավ․ Փաշինյանը ունի՞ 200 մլն դոլար, ո՛չ։ Քոչարյանին հրավիրում եմ՝ արի գրպանս ստուգիր, 200 մլն դոլար փող կա՞, բայց թող խասյաթի համաձայն՝ բան չտանի․ ի՞նչ կոռուպցիա»։ ԱԺ-ի ՔՊ-ական փոխխոսնակը նաև արձագանքեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի՝ Նիկոլ Փաշինյանին ուղղված բանավիճելու առաջարկին․ «Կբանավիճեմ՝ Սերժ Սարգսյանի, Աշոտյանի, Շարմազանովի, ՀՀԿ տատիկի, Զուրաբյանի հետ, ընդ որում՝ բոլորի հետ միանգամից․ հրավիրո՛ւմ եմ հենց հիմա»։ Նա անդրադարձավ այն գնահատականներին, թե իշխանությունը թաքցնում է 2019-ի խաղաղության պլանը, և որ Փաշինյանն է պատերազմ սադրել․ «Ընտրակեղծարար 3 նախագահները մաքրագործում են Ադրբեջանին, Թուրքիային, ՌԴ-ին, պատերազմի մեղքը բարդում ՀՀ-ի վրա, նրանց խղճուկ թեզն է, թե ՀՀ-ն մերժեց 2019-ի պլանը, և պատերազմ եղավ․ իսկ Ադրբեջանն ընդունե՞լ էր»։

 

Հաղորդումն ամբողջությամբ՝ տեսանյութում։

 

Ռոբերտ Անանյան