Կրիշտիանու Ռոնալդուն դարձել է պատմության մեջ առաջին միլիարդատեր ֆուտբոլիստը

Լուրեր

22.11.2026 | 01:11
Սերգեյ Ջանջոյան. «Դենիս Ջորկաեֆն արդեն հասցրել է իր իսկ հայտարարած սկզբունքներին դեմ գնալ»
21.11.2026 | 23:51
Դենիս Ջորկաեֆ. «Տեղափոխվում եմ Հայաստան, սովորում եմ հայերեն»
21.11.2026 | 21:28
Դենիս Ջորկաեֆը` ՀՖՖ նախագահի թեկնածու
21.11.2026 | 20:05
3,1 միլիոնի շուրջ կասկածներ․ ինչպե՞ս են հաշվում բնակչության թիվը․ ԱՉՔԻ ՏԱԿ
21.11.2026 | 19:41
GTA VI-ն ռեկորդային վաճառք է գրանցել՝ մեկ օրում ապահովելով 3,79 միլիարդ դոլարի եկամուտ
21.11.2026 | 19:12
Քննարկվել են Հայաստան-Մալթա հարաբերությունների հետագա խորացման հարցեր
21.11.2026 | 19:01
Այսօրվա Երևանն ագրեսիվ քաղաք է, մենք ենք փոխվել, դրան զուգահեռ՝ քաղաքը․ Էմ Կալմուխյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.11.2026 | 18:54
Կենտրոնում ամբողջ շաբաթ փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
21.11.2026 | 18:23
Հայաստանը և Իրանը պայմանավորվել են ընդլայնել համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների և նորարարության ոլորտներում
21.11.2026 | 18:02
Փաշինյանն ընդունել է Dell Technologies-ի տարածաշրջանային նախագահին․ քննարկվել են Հայաստանում նոր ներդրումների հնարավորությունները
21.11.2026 | 17:57
Վարչապետը հանդիպում է ունեցել է Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Քայլաշ Սաթյարթիի հետ
21.11.2026 | 17:46
ՏԻՄ ընտրությունների նախընտրական փուլում արձանագրվել է 43 միջադեպ և խախտում․ «Անկախ դիտորդ»
21.11.2026 | 17:18
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
21.11.2026 | 16:54
Ակրոպոլիսի թանգարանում բացվել է հին Հայաստանին նվիրված բացառիկ ցուցահանդես
21.11.2026 | 16:37
Հրդեհ Եղվարդ քաղաքում. հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարակից բնակելի տուն
Բոլորը

Կրիշտիանու Ռոնալդուն դարձել է պատմության մեջ առաջին ֆուտբոլիստը՝ շուրջ մեկուկես միլիարդ դոլար կարողությամբ։ Նրա կարողությունը ներկայում գնահատվում է 1,4 միլիարդ դոլար, հայտնում է Bloomberg -ը, որին վկայակոչում է The Insider-ը։

Իր ավելի քան 20-ամյա կարիերայի ընթացքում պորտուգալացի հարձակվողը խաղացել է Եվրոպայի ամենահայտնի ակումբներից մի քանիսում, այդ թվում՝ «Ռեալ Մադրիդ», «Մանչեսթեր Յունայթեդ» և «Յուվենտուս», կնքել է գովազդային պայմանագրեր խոշոր ապրանքանիշերի հետ, այդ թվում՝ «Armani»-ի և «Nike»-ի։

Այնուամենայնիվ, նա միացել է աշխարհի ամենահարուստ մարզիկների շարքին՝ շնորհիվ Սաուդյան Արաբիայի «Ալ-Նասր» ակումբի հետ հունիսին կնքված նոր պայմանագրի, որի արժեքը գերազանցում է 400 միլիոն դոլարը։

Ռոնալդուն, որն այժմ 40 տարեկան է, իր կարիերայի ընթացքում մի քանի ռեկորդ է սահմանել, այդ թվում՝ 2018 թվականին դառնալով Եվրոպայի լավագույն ռմբարկու՝ Պորտուգալիայի հավաքականի կազմում 152 խաղում խփելով 85 գոլ։ Նա նաև դարձել է առաջին ֆուտբոլիստը, որը հինգ անգամ հաղթել է ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի եզրափակիչներում։

2015 թվականին Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիան Ռոնալդուին ճանաչել է ազգային ֆուտբոլի պատմության լավագույն խաղացող։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի