Իրանում գործչի պնդումը, թե հիջաբի պարտադիր կրման օրենքն ուժի մեջ չէ, բուռն քննադատություններ է առաջացրել

Լուրեր

03.08.2026 | 15:10
Ռուբեն Ռուբինյանն ԱԺ նախագահ ընտրվեց // Երուսաղեմում հարձակվել են հայկական վանքի վրա․ ԼՈՒՐԵՐ
03.08.2026 | 15:05
Մոտիկից չեմ տեսել ռուսի, որը զենք է վաճառել Ադրբեջանին` Հայաստանի դեմ կիրառելու համար. Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 14:58
Բրազիլիայում 15-ամյա ֆուտբոլիստ է սպանվել հանդիպման ժամանակ
03.08.2026 | 14:50
Ձեր մարզիչը Մուլտի Վելնեսի տնօրե՞ն է նշանակվել. հարց` Վահագն Ալեքսանյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 14:41
Ռուբեն Ռուբինյանը ԱԺ նախագահ ընտրվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 14:39
«Ձեր քաղաքական «հայրերը» հին են, եթե ուշադիր նայեք, Ձեր մեջքի հետևում կտեսնեք Կարեն Կարապետյանին». Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 14:35
Խորհրադարանը ԱԺ նախագահի տեղակալների է ընտրում․ ՈՒՂԻՂ
03.08.2026 | 14:28
Հայտնի է «Արարատ-Արմենիայի» հավանական մրցակիցը Չեմպիոնների լիգայի որակավորման փլեյ-օֆֆում
03.08.2026 | 14:21
«Եկեք ընդունենք օրենք, որով թույլ չենք տա ադրբեջանցիներին 10 օրից ավելի գտնվել ՀՀ-ում և գնել գույք». Նարեկ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 14:13
Ղրիմի ռուսական իշխանությունները հայտնել են ԱԹՍ-ների հարձակման հետևանքով 3 զոհի մասին
03.08.2026 | 14:06
Արման Ծառուկյանի ու Չարլզ Օլիվեյրայի մենամարտը կլինի UFC 331-ի գլխավոր իրադարձությունը
03.08.2026 | 14:01
Արցախում ականի պայթյունից ադրբեջանցիներ են վիրավորվել
03.08.2026 | 13:56
Մարոկկոյում նշել են իսպանական Սեուտա միգրանտների զանգվածային ներխուժման պատճառը
03.08.2026 | 13:49
Ռուբինյանի ընտրության ժամանակ իրավիճակը լարվեց. Մեսրոպ Մանուկյանը խախտումների մասին է խոսում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 13:43
Եթե ինձ ասեք՝ երրորդ մասեցի ԱԺ նախագահ, բացարձակ չեմ վիրավորվի․ Ռուբինյանը՝ «կալուգացի» բառի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Իրանի բարձրաստիճան պահպանողական գործչի պնդումը, որ Իրանի իսլամական համակարգը «զգուշորեն բարեփոխում է» հիջաբի վերաբերյալ իր դիրքորոշումը, առաջացրել է ծայրահեղ պահպանողականների բուռն արձագանքը, որոնք պահանջում են «Հիջաբի և մաքրության մասին» օրենքի լիարժեք կիրառում, որը կասեցվել էր այս տարվա սկզբին: Այս մասին ասվում է Iran International-ի անդրադարձում։

Նշվում է, որ Նպատակահարմարության խորհրդի անդամ Մոհամմադ Ռեզա Բահոնարի մեկնաբանությունները հնչում են այն ժամանակ, երբ Իրանի ղեկավարությունը փորձում է զսպել հանրային դժգոհությունը ՄԱԿ-ի նորացված պատժամիջոցների ֆոնին։ Հետագա կատաղի արձագանքն ընդգծում է Իրանի պահպանողական վերնախավի ներսում խորացող պառակտումները՝ կապված այն բանի հետ, թե որքան հեռու պետք է գնա պետությունը բարոյականության և կրոնական կանոնների վերահսկողության հարցում։

Հոկտեմբերի 3-ին լրագրողների հետ զրույցում Բահոնարն ասել է, որ «Հիջաբի և մաքրության մասին» օրենքը, որը մայիսին Իրանի Գերագույն ազգային անվտանգության խորհրդի (SNSC) կողմից անաղմուկ կերպով հետաձգվել էր, «այլևս իրավաբանորեն կիրառելի չէ»։ Այն, հավանաբար, հետաձգվել էր մտավախությունների պատճառով, որ կարող էր լարվածություն առաջացնել 2022 թվականին բարոյականության ոստիկանության կողմից կալանքի տակ գտնվող երիտասարդ կնոջ՝ Մահսա Ամինիի մահից հետո, որը հանգեցրել էր համազգային բողոքի ցույցերի, որոնք ճնշվել էին մահացու ուժով։

«Իսլամական Հանրապետության մոդելն աստիճանաբար և մեղմորեն բարեփոխվում է»,- ասել է Բահոնարը՝ հավելելով, որ ներկայում հիջաբի վերաբերյալ որևէ պարտադիր կամ կիրառելի օրենք չկա։

Պահպանողական վետերանը նաև քննադատել է «Հըզբոլլահ»-ին՝ արմատական ​​իսլամիստ հավատարիմներին, իրենց նախասիրությունները Իրանի քաղաքացիների 90%-ին պարտադրելու փորձերի համար, որոնք«ցանկանում են ապրել» այնպես, ինչպես իրենք են ուզում։

Շաբաթ օրվա թեժ խորհրդարանական նիստում ծայրահեղ կոշտ դիրքորոշմամբ օրենսդիրները համակարգված հարձակում են սկսել։

«Ո՞ր համակարգի շահերն եք պաշտպանում Նպատակահարմարության խորհրդում՝ Իսլամական Հանրապետությա՞ն, թե՞ վայրենի, մերկ արևմտյան համակարգի շահերը։ Նրանք, ովքեր խթանում և պաշտպանում են մերկությունը և ասում, որ հիջաբի մասին օրենք չկա, ոչնչով չեն տարբերվում նրանցից, ովքեր վախեցնում են ազգին պատերազմի ստվերով։ Երկուսն էլ թիրախավորում են իսլամական համակարգը»,- ասել է ավագ պատգամավոր Ահմադ Ռաստինեն՝ դիմելով բացակա Բահոնարին։

Օրենքի հեղինակներից Ամիրհոսեյն Բանկիպուրը մեղադրել է խորհրդարանի խոսնակ Մոհամմադ-Բաղեր Ղալիբաֆին և նախագահ Մասուդ Փեզեշիանին դրա կիրառմանը խոչընդոտելու համար՝ պետական ​​հեռուստատեսությամբ ասելով, որ երկու ղեկավարներն էլ «ձախողել են խորհրդարանի որոշումը՝ հաղորդել գործադիր մարմիններին»։

Fox News-ին վերջերս տված հարցազրույցում Փեզեշքիանը վերահաստատել էր իր դիրքորոշումը հարկադրանքի դեմ՝ նշելով, որ «չի հավատում կանանց հիջաբ կրել ստիպելու անհրաժեշտությանը»։

Բանկիպուրը հղում է արել Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի դիրքորոշմանը՝ պնդելով. «Առաջնորդը մի քանի անգամ հրապարակավ և միանշանակ հայտարարել է, որ անարատության և հիջաբի հարցում նահանջ չի լինի»։

«Քայհան» կոշտ գծի օրաթերթի խմբագիր Հոսեյն Շարիաթմադարին դատապարտել է Բահոնարի տերմինաբանությունը՝ ասելով, որ «պարտադիր հիջաբ» արտահայտությունը «հորինվել է իսլամի և հեղափոխության թշնամիների կողմից»։

«Պարոն Բահոնարը չի բացատրել, թե ինչ նկատի ունի՝ «պարտադիր հիջաբ» տերմինն օգտագործելով։ Եթե հիջաբն օրինական պահանջ է, իսկ այդպես է, ինչո՞ւ այն չպետք է կիրառվի»,- գրել է Շարիաթմադարին։

Խամենեին վերջին անգամ այս հարցին անդրադարձել է 2023 թվականի ապրիլին, երբ հայտարարել էր, որ հիջաբի անտեսումը «կրոնական և քաղաքական առումով հարամ է»։

Միևնույն ժամանակ, բարեփոխական Ensaf News լրատվամիջոցը հաղորդում է, որ Իրանի քաղաքային լանդշաֆտն արդեն անցել է հին բանավեճի սահմանը։

Թեհրանում և մի շարք այլ քաղաքներում գլխաշոր կրող կանանց թիվը զգալիորեն նվազել է, մինչդեռ շատերը կրում են ազատ շարֆեր։

Ժամանակին ամենուրեք տարածված լայն վերնազգեստը գործնականում անհետացել է՝ իր տեղը զիջելով երկար բլուզներին և տաբատներին։ Կարճ վերնաշապիկներն ու բաց վերնաշապիկները գնալով ավելի տարածված են դառնում երիտասարդ կանանց շրջանում՝ առօրյա կյանքում աննշան, բայց տեղաշարժ մտցնելով։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի