Եվրախորհրդարանը հաստատել է ոչ վիզային ռեժիմի կասեցման մեխանիզմը․ այն կարող է ազդել նաև Վրաստանի վրա

Լուրեր

01.11.2026 | 21:56
Լրագրողներն այցելել են բանակային դիրք ու ամրացված շրջան, հանդիպել Սուրեն Պապիկյանի հետ
01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
Բոլորը

Եվրոպական խորհրդարանը հաստատել է առանց վիզայի ռեժիմի դադարեցման մեխանիզմի բարեփոխումը, որը կհեշտացնի վիզայի պահանջների ժամանակավոր կամ մշտական ​​վերականգնումն այն երկրների համար, որոնք անվտանգության սպառնալիք են ներկայացնում կամ խախտում են մարդու իրավունքները: Նոր օրենսդրությունը կարող է ազդել նաև Վրաստանի վրա:

Թարմացված մեխանիզմը Եվրոպական հանձնաժողովին թույլ կտա դադարեցնել առանց վիզայի ռեժիմը որոշակի երկրի համար, եթե առաջանան անվտանգության հետ կապված լուրջ մտահոգություններ։ Սահմանափակումները կարող են սկզբում սահմանվել ժամանակավորապես՝ հետաքննության և երկխոսության ընթացքում, իսկ հետո՝ մշտապես, եթե իրավիճակը չբարելավվի։ Նման որոշման հիմքում կարող են լինել համապատասխան երկրի քաղաքացիների կողմից կատարված հանցագործությունների աճը, մուտքի մերժումների թվի աճը, ապաստանի համար անհաջող դիմումները կամ Շենգենյան տարածքում գտնվելու ժամկետը գերազանցելու դեպքերը։

Բարեփոխումը հաստատվել է լիագումար նիստում՝ 518 կողմ, 96 դեմ և 24 ձեռնպահ ձայներով։ Ուժի մեջ մտնելու համար փաստաթուղթը պետք է պաշտոնապես հաստատվի ԵՄ Խորհրդի կողմից և հրապարակվի ԵՄ պաշտոնական ամսագրում։

«Ազատություն» ռադիոկայանի եվրոպական խմբագիր Ռիկարդ Յոզվյակը նշել է, որ նոր կանոններն ուժի մեջ կմտնեն դեկտեմբերին, ինչը հատկապես կարևոր է Վրաստանի համար։

«Այս Հարավկովկասյան հանրապետությունը վաղուց հակամարտության մեջ է Բրյուսելի հետ. անցյալ տարի Թբիլիսին ընդունել է և՛ ԼԳԲՏ անձանց դեմ պայքարի օրենքներ, և՛ այսպես կոչված «օտարերկրյա գործակալների» մասին օրենք՝ նմանատիպ միջոցներ, որոնք Կրեմլն օգտագործում է խոսքի ազատությունը և քաղաքացիական հասարակությունը ճնշելու համար»,- նշել է նա։

Հուլիսին Եվրահանձնաժողովը նամակ էր ուղարկել Վրաստանի կառավարությանը՝ զգուշացնելով առանց վիզայի ռեժիմի հնարավոր կասեցման մասին և խնդրելով պարզաբանումներ մի շարք հարցերի վերաբերյալ մինչև օգոստոսի վերջը։ Թբիլիսին պատասխանել է, սակայն, ըստ ԵՄ մի քանի աղբյուրների, դա չի բավարարել Բրյուսելին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի