ՄԻՊ ներկայացուցիչները ՔԿՀ-ում առանձնազրույց են ունեցել Արսեն Ղուկասյանի հետ

Լուրեր

09.06.2026 | 00:17
Մարկո Ռուբիոն շնորհավորել է Փաշինյանին
08.06.2026 | 23:25
24 ժամ ջուր չի լինի Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
08.06.2026 | 23:12
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիաայի անջատումներ կլինեն
08.06.2026 | 22:58
Հայտնի է նորընտիր Ազգային ժողովի առաջին նիստի օրը
08.06.2026 | 22:44
Իրանի ԱԳ նախարարը հայերեն գրառմամբ է շնորհավորել Փաշինյանին
08.06.2026 | 22:34
Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի ԱԳ նախարարները ստորագրել են Ստամբուլի հռչակագիրը
08.06.2026 | 22:24
Ամփոփվել են տնային կալանքի տակ գտնվող անձանց ընտրական իրավունքի ապահովման արդյունքները
08.06.2026 | 22:11
Հայաստանի ժողովուրդը քվեարկել է հանուն խաղաղության. ԵԽ նախագահը և Փաշինյանը հեռախոսազրույց են ունեցել
08.06.2026 | 22:10
ԳԴՀ-ում ՀՀ դեսպանությունը մինչև հուլիսի 31-ը անձնագրավորման համար արտահերթ գրանցման հնարավորություն է սահմանել
08.06.2026 | 21:59
Վստահ եմ, որ Հայաստանի և Իրանի հարաբերությունները նոր շրջանում էլ կշարունակեն ամրապնդվել. Փեզեշքիան
08.06.2026 | 21:45
Ջրվեժի գերեզմանատան մոտ մեքենա է այրվել
08.06.2026 | 21:33
Բաքվի դատախազը պահանջել է Toplum TV-ի լրագրողներին դատապարտել 13-16 տարվա ազատազրկման
08.06.2026 | 21:18
Շնորհավորում եմ Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով. Հունաստանի վարչապետ
08.06.2026 | 21:09
Այսօր Երկրին կարող է հարվածել ուժեղ՝ G3 մակարդակի մագնիսական փոթորիկ. Ազիզյան
08.06.2026 | 20:51
«Ռեալը» ՈՒԵՖԱ-ին խնդրել է «Բարսելոնային» զրկել տիտղոսներից
Բոլորը
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ հոկտեմբերի 7-ին ՄԻՊ ներկայացուցիչներն այց են իրականացրել ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» և «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկներ: Այցի շրջանակներում տեղի են ունեցել խորհրդապահական առանձնազրույցներ, այդ թվում՝ Արսեն Ղուկասյանի հետ: Այս մասին տեղեկացնում են ՄԻՊ աշխատակազմից:
«Ուսումնասիրվել են անձանց իրավունքների (այդ թվում՝ առողջության պահպանման) ապահովման վիճակը, պահման պայմանները և այլն:
Ազատությունից զրկված անձանց կողմից բարձրացված հարցերը քննարկվել են քրեակատարողական հիմնարկների վարչակազմերի և «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի ներկայացուցիչների հետ։
Այցերի մանրամասները խորհրդապահական են՝ ենթակա չեն հրապարակման:
Արդյունքները կամփոփվեն և արձանագրված խնդիրների կապակցությամբ անհրաժեշտ պարզաբանումներ կպահանջվեն իրավասու մարմիններից»,- ասված է հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ աԱնհետ կորած զինծառայող Սարգիս Ղուկասյանի հորեղբայր Արսեն Ղուկասյանը մեկ ամսով կալանավորվեց. Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մասիս Մելքոնյանը բավարարեց նախաքննական մարմնի միջնորդությունը։

Հիշեցնենք՝ սեպտեմբերի 29-ին անհետ կորածների մի խումբ հարազատներ հավաքվել էին ՊՆ շենքի դիմաց: Նրանք պահանջում էին հանդիպում ԳՇ պետ Էդվարդ Ասրյանի, Կամո Վարդանյանի, հետախուզության նախկին պետի հետ։ Ակցիայի ժամանակ իրավիճակը լարվել էր և քաշքշուկ էր տեղի ունեցել ռազմական ոստիկանների և անհետ կորածների հարազատների միջև: Ակցիայից հետո քրեական վարույթ է նախաձեռնվել, նախաքննության ընթացքում 2 անձ ձերբակալվել էր։