Սամվել Բաբայանն ու Արթուր Վանեցյանը կհամագործակցեն

Լուրեր

30.07.2026 | 12:46
«Ռեալը» պայմանավորվել է ԱԱ-2026-ի լավագույն ֆուտբոլիստի հետ
30.07.2026 | 12:39
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
30.07.2026 | 12:34
Տաթևի Մեծ անապատում հայտնաբերվել է միջնադարյան աղբյուր
30.07.2026 | 12:21
Ռուսաստանն Ուկրաինայի վրա արձակել է 74 հրթիռ և 284 ԱԹՍ
30.07.2026 | 12:10
178 մլն դրամ՝ «Վարչաֆեստ 2026»-ի համար // Երևանում կորած 14-ամյա տղան գրություն է թողել․ ԼՈՒՐԵՐ
30.07.2026 | 11:55
Լեհաստանը ռազմական ինքնաթիռներ է օդ բարձրացրել Ուկրաինայի վրա ռուսական զանգվածային հարձակման ֆոնին
30.07.2026 | 11:40
Ժաննա Անդրեասյանը հետևել է Ծիծեռնակաբերդի հիմնանորոգման ընթացքին․ կվերանորոգվի Հավերժության տաճարի ևս երեք մույթ
30.07.2026 | 11:29
Քանդում են Աբովյան փողոցի կրպակները. ՈւՂԻՂ
30.07.2026 | 11:25
Երևանում որոնվող14-ամյա Վահե Ապիկյանը գրություն է թողել՝ ցանկանում է ճգնավոր դառնալ
30.07.2026 | 11:20
ՌԴ-ն զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային. զոհեր կան
30.07.2026 | 11:12
Կարեն Խաչանովն անակնկալ պարտություն է կրել
30.07.2026 | 11:02
Ուկրաինայի զինված ուժերը չորրորդ F-16 կործանիչն են կորցրել
30.07.2026 | 11:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
30.07.2026 | 10:54
ԵԱ. Շախմատի Հայաստանի Մ-18 հավաքականը հաղթել է Լեհաստանին
30.07.2026 | 10:45
Անօրինական միգրացիայի կազմակերպման համար մեղադրվող անձը հանձնվել է Մոլդովայի իրավասու մարմիններին. Գլխավոր դատախազություն
Բոլորը

Արցախի նախկին ՊԲ հրամանատար Սամվել Բաբյանի ղեկավարած ուժը Վաղարշապատի ընտրություններում համագործակցելու է Արթուր Վանեցյանի ղեկավարած «Հայրենիք» կուսակցության հետ։ Այս մասին Factor.am-ի հետ զրույցում ասաց Սամվել Բաբայանը։

«Էջմիածնում փորձենք, եթե նորմալ եղավ, հետո «դալշեն» կերևա։ Հասարակությունն ուզում է, որ ուժերը միանան, հենց միանում ենք՝ ասում են սերժական է»,- ասաց Բաբայանը։ Սամվել Բաբայանից հետաքրքրվեցինք՝ Արթուր Վանեցյանի հետ գաղափարական ինչ ընդհանրություններ ունեն։

«Մենք պետք է բոլորի հետ համագործակցենք, որ Հայաստանը տարանցիկ երկիր լինի և որ սոցալական հարցերը լուծվեն։ Այս կետերն են, որ մեզ կապում են»,-ասաց նա։

Սամվել Բաբյանինի հիշեցրեցինք, որ Վանեցյանը համագործակցել է Քոչարյանի, Սերժ Սարգսյանի հետ, արդյո՞ք սա չի խանգարում համագործակցությանը։

«Հայաստանում չկա մի քաղաքական ուժ, որ անթերի անցյալ ունենա։ Օրինակ՝ Նիկոլը համագործակցել է, թե Սերժի հետ, թե Քոչարյանի հետ, թե Արման Սարգսյանի հետ։ Հիմա ի՞նչ կապ ունի․․․ Մարդ է, ինչ կապ ունի, երիտասարդ է, սխալվել է, կամաց-կամաց շտկվում է»,-ասաց նա։

Սամվել Բաբայանը նշում է, որ եթե Վաղարշապատում համագործակցությունը հաջող ստացվի, ապա նույն ձևաչափով նաև համապետական ընտրություններին կմասնակցեն։

«Ասել եմ՝ կարող է և լինի վարչապետի թեկնածու։ Ես ինքս ինձ վարչապետի թեկնածու չեմ տեսնում։ Այսօր մեր համագործակցությունը միայն Վաղարշապատի ընտրությունների շրջանակներում նայեք։ 2026-ի հետ կապված որևէ քննարկում չենք ունեցել։ Վաղարշապատիօց հետո կտեսնենք, թե մեզ ինչպես է հասարակությունն ընդունում»,-ասաց նա։

Թեմայի շուրջ փորձեցինք պարզաբանում ստանալ նաև Արթուր Վանեցյանից, սակայն, նա մեր զանգերին չպատասխանեց։

Նարեկ Կիրակոսյան