ԵՄ մշտական ​​ներկայացուցիչները հոկտեմբերի 8-ին կքննարկեն ռուս դիվանագետների տեղաշարժի սահմանափակումների հարցը

Լուրեր

01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
01.11.2026 | 14:06
Կանադայում ՀՀ դեսպանը մասնակցել է Տորոնտոյի «Հայաստան» հիմնադրամի դրամահավաք-ընթրիքին
01.11.2026 | 13:33
Աննա Ավետիսյանն ու Ամերիկայի հայկական խորհրդի ներկայացուցիչները քննարկել են ներդրումային համագործակցությունը
01.11.2026 | 13:04
Միրզոյանն ու Եգիպտոսի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ կապերի ընդլայնման հնարավորությունները
01.11.2026 | 12:52
ՀՀ ՏԿԵ նախարարը Կոտայքի մարզպետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ մարզպետ Լիլիթ Ստեփանյանին
01.11.2026 | 12:35
ԱԺ-ում Փաշինյանի մասնակցությամբ կմեկնարկեն 2027 թվականի պետական բյուջեի քննարկումները․ կանխատեսում է 5,8 տոկոս տնտեսական աճ
01.11.2026 | 12:05
Արարատի մարզի Վարդաշենի միջնակարգ դպրոցում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 11:33
Ուկրաինայում պատերազմը տեղափոխվել է նաև ստորգետնյա գազատարներ․ զինվորականները մարտեր են վարում խողովակաշարերում․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
01.11.2026 | 11:08
Ռուբիոն կասկածում է, որ Ուկրաինայում պատերազմը մոտ ապագայում կավարտվի
01.11.2026 | 10:44
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 1-ի դրությամբ
01.11.2026 | 10:05
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

ԵՄ երկրների մշտական ​​ներկայացուցիչները հոկտեմբերի 8-ին կքննարկեն ռուս դիվանագետների համար Եվրամիության տարածքում հնարավոր տեղաշարժի սահմանափակումները: Այս միջոցառումը քննարկվում է որպես Ռուսաստանի դեմ ԵՄ 19-րդ պատժամիջոցների փաթեթի մաս:

Չեխիան, որը նախաձեռնել է այս միջոցառումը, ակնկալում է, որ այս կետը նոր պատժամիջոցների փաթեթում ներառելու որոշումը կհաստատվի մշտական ​​ներկայացուցիչների հաջորդ նիստում, հայտնել է DW-ի դիվանագիտական ​​աղբյուրը։

Երբ DW-ի թղթակիցը խնդրել է մեկնաբանել Financial Times-ի (FT) հոդվածը, որտեղ նշվում էր, որ ԵՄ երկրները համաձայնել են սահմանափակել ռուս դիվանագետների տեղաշարժը, աղբյուրը հրաժարվել է հաստատել հաղորդագրությունը՝ նման եզրակացությունները համարելով վաղաժամ և հղում անելով առաջիկա քննարկումներին: Այս որոշումը չի հաստատվել մշտական ​​ներկայացուցիչների նախորդ՝ հոկտեմբերի 3-ին կայացած նիստում։

Ռուս դիվանագետների ազատ տեղաշարժի սահմանափակումը միակ վիճահարույց կետը չէ 19-րդ պատժամիջոցների փաթեթում: Մինչև ԵՄ երկրները համաձայնության չգան նոր փաթեթի բոլոր կետերի շուրջ, Ռուսաստանի դիվանագիտական ​​առաքելությունների աշխատակիցների տեղաշարժը սահմանափակելու վերաբերյալ վերջնական որոշում չի կայացվի, հաղորդում է DW-ի թղթակիցը Բրյուսելից:

Ավելի վաղ FT-ն, հղում անելով աղբյուրներին, հաղորդել էր, որ ԵՄ երկրները համաձայնել են ռուս դիվանագետների համար ճանապարհորդության սահմանափակումներ կիրառել: FT-ի տվյալներով՝ նոր կանոնները կպահանջեն, որ եվրոպական երկրներում աշխատող դիվանագետները նախապես տեղեկացնեն իշխանություններին իրենց ճանապարհորդության ծրագրերի մասին: FT-ի տվյալներով՝ Հունգարիան, որը դեմ էր այդ քայլին, հետ է վերցրել իր առարկությունները։

FT-ն նաև մեջբերել է ԵՄ բարձրաստիճան դիվանագետի, որը նշել է, որ դիվանագետների համար ճանապարհորդության սահմանափակումները դիվերսիաների փորձերի աճի պատասխան են։

Հետախուզական գործակալությունների տվյալներով՝ դրանք «հաճախ կատարվում են դիվանագիտական ​​քողի տակ գործող լրտեսների կողմից», և հանցագործները «գտնվում են մեկ տեղում, բայց գործում են մեկ այլ վայրում», գրել է FT-ն։ Սա կարող է ավելի դժվարացնել հատուկ ծառայությունների համար նրանց տեղաշարժերի մոնիթորինգը սահմանները հատելիս։ Չեխիան, որը նմանատիպ միջոցառումներ է ձեռնարկել իր տարածքում, այս դիրքորոշումը պաշտպանում է Բրյուսելում ավելի քան մեկ տարի։

Հոկտեմբերի 7-ին Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Մոսկվան կարձագանքի Բրյուսելի՝ ռուս դիվանագետների տեղաշարժը Եվրամիության ներսում սահմանափակելու որոշմանը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի