Սերժ Սարգսյանի գործով դատական նիստը. ՈՒՂԻՂ

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

Հակակոռուպցիոն դատարանում, դատավոր Արամ Գրիգորյանի նախագահությամբ, այսօր շարունակվում է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի վերաբերյալ երկու գործերի քննությունը, որոնք միացվել են մեկ վարույթում։ Այս գործերից մեկով երրորդ նախագահին վերագրվում են որպես պաշտպանության նախարար պաշտոնավարելու տարիներին թույլ տրված ենթադրյալ չարաշահումներ։

Ըստ մեղադրանքի՝ Սերժ Սարգսյանը, 2000 թվականի մայիսի 20-ից մինչև 2007-ի ապրիլի 4-ն ընկած ժամանակահատվածում զբաղեցնելով ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնը, նախարարության հաշվեկշռում գտնվող և ի պաշտոնե իրեն վստահված Երևանի Ծովակալ Իսակովի պողոտային և «Եռաբլուր» զինվորական պանթեոնին հարող տարածքներում գտնվող 17 միավոր անշարժ գույքերն ուղղակի վաճառքի ձևով շուկայական արժեքներից անհամեմատ ցածր գներով օտարել է իր մտերիմներին, ենթականերին, պետական մարմիններում պաշտոններ զբաղեցրած, ինչպես նաև այլ ֆիզիկական անձանց՝ այդ կերպ 15 դրվագ վատնման եղանակով և 2 դրվագ յուրացման եղանակով հափշտակելով Հայաստանի Հանրապետությանը պատկանող առանձնապես խոշոր չափերով գույքերը Նշենք, որ այս գործի հարուցումից հետո Գլխավոր դատախազությունն իր պաշտոնական հայտարարություններում, ինչպես նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ իր ելույթներում, հայտնում էին, թե օտարվել են «Եռաբլուր» զինվորական պանթեոնին պատկանող հողերը։

Սակայն Factor TV-ն պարզել էր, որ խոսքը ոչ թե պանթեոնին պատկանող, այլ դրան հարակից, իսկ որոշ հողերի դեպքում՝ պանթեոնից մի քանի կմ հեռավորության վրա՝ պանթեոնի հակառակ մայթին գտնվող հողերի մասին է։ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ընթացքում՝ 2005 թվականի հունվարի 26-ին, Կառավարությունն ընդունել է որոշում, որով Պաշտպանության նախարարությանը թույլատրվել է ուղղակի վաճառքի ձևով օտարել իր տնօրինությանը հանձնված հողամասերը: Սահմանվել է նաև, որ հողամասերի օտարումից ստացված միջոցներն ուղղվելու են ՀՀ Պաշտպանության նախարարության արտաբյուջետային հաշվին: Այս հողատարածքների մեջ եղել է նաև այն հողատարածքը, որտեղ այժմ գորրծում է «Տոյոտա Երևան»-ը, և որի 30 %-ը պատկանում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդուն՝ Սեդրակ Քոչարյանին։

Հիշեցնենք, որ հողատարածներն օտարելու ժամանակ ՀՀ նախագահը Ռոբերտ Քոչարյանն էր։ Գործով քննության ենթակա, օտարված հողատարածքներից երկուսը եղել է Սերժ Սարգսանի անվտանգության ծառայության նախկին պետ Վաչագան Ղազարյանի անունով։ Ղազարյանը դրանք ապօրինի գույքի բռնագանձման, այսինքն՝ քաղաքացիական վարույթի շրջանակում վերադարձրել է պետությանը, սակայն այժմ քրեական գործի շրջանակում նույն հողատարածքները ՊՆ-ից գնելու համար մեղադրյալի կարգավիճակ ունի։ Սերժ Սարգսյանի վերաբերալ երկրորդ գործը վերաբերում է նրա՝ որպես վարչապետ պաշտոնավարելու շրջանին։ Ըստ մեղադրանքի՝ Սարգսյանը գործարար Սիլվա Համբարձումյանից շուրջ 3 մլն դոլար կաշառք է վերցրել։ Սա նույն գործն է, որով Համբարձումյանից կաշառք ստանալու մեջ դեռևս 2019 թվականից մեղադրվում էին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ու ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը։ Քոչարյանը թեև կաշառքի մեղադրանքը չի ընդունել, համաձայնել է, որ վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով իր նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվի, իսկ Արմեն Գևորգյանի վերաբերյալ գործը դեռևս դատարանում է։ Այն բանից հետո, երբ Սարգսյանի վերաբերյալ երկու գործերն ուղարկվել են դատարան ու մակագրվել դատավոր Արամ Գրիգորյանին, վերջինս քննության առարկա է դարձրել գործերը մեկ վարույթում միացնելու հարցը և որոշել միացնել դրանք։

Արաքս Մամուլյան