«Բացահայտիր Հայաստանը երկնքից» օդագնացության միջազգային փառատոնին 9 երկրից 120 մասնակից կլինի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

«Բացահայտիր Հայաստանը երկնքից» օդագնացության միջազգային փառատոնի մեկնարկը տրվելու է Էրեբունի ամրոցի հարակից տարածքից։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «Սկայբոլ» ընկերության տնօրեն Նաիրի Բարսեղյանը։ 

Ըստ Բարսեղյանի՝ օդապարիկները երկինք կբարձրանան երկու անգամ՝ 07:00-ին և 16:30-ին: Առավոտյան թռիչքը կոմերցիոն կլինի, իսկ օրվա երկրորդ կեսին երկինք կբարձրանան փառատոնին աջակից գործընկերներ, լրագրողներ ու բլոգերներ:

Փառատոնին 120 անձ կմասնակցի աշխարհի 9 երկրներից, կլինի 20 օդապարիկ՝ ԱՄԷ-ից, Անգլիայից, Բրազիլիայից, Բուլղարիայից, Վրաստանից, Իտալիայից, Ռուսաստանից, Ճապոնիայից, Հայաստանից: 

«Ամեն տարի մասնակիցների աշխարհագրությունը մեծանում է։ Տեղերը խիստ սահմանափակ են, ինչը ցույց է տալիս, որ կա պոտենցիալ Հայաստանում ու մարդիկ ցանկանում են գան տեսնեն։ Ամենաճանաչված վայրերից մեկը թուրքական Կապադովկիայում է, որտեղ միաժամանակ 150 օդապարիկ է երկինք բարձրանում։ Բոլոր այն մասնակիցները, որոնք եղել են և՛ այնտեղ, և՛ այստեղ, գնահատում են, որ իրականաում Հայաստանում պոտենցիալը շատ մեծ է»,- նշեց Բարսեղյանը:

Փառատոնի ընթացքում անցկացվելու են օդապարիկների ազատ թռիչքներ Հանրապետության հրապարակի, Էրեբունու, Գառնու, Ապարանի օդային տարածքներում։ Այն ունի նաև մրցութային բաղադրիչ․ թռիչքների ընթացքում լինելու են մարզական մրցումներ։ 

Մանրամասները՝ տեսանյութում։