Փաշինյանի հետ բանավիճելը տոքսիկ է. Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.06.2026 | 12:35
«Միասնության թևեր»-ի նախընտրական քարոզարշավը Գեղարքունիքում․ ՈՒՂԻՂ
05.06.2026 | 12:22
Գագիկ Բեգլարյանը ձերբակալվել է․ ՀԿԿ-ն նրան կալանավորելու միջնորդություն է ներկայացրել դատարան
05.06.2026 | 12:13
Արմեն Աշոտյանը ձերբակալվել է, Արման Սահակյանը՝ կալանավորվել // Զելենսկին բաց նամակ է հղել Պուտինին․ ԼՈՒՐԵՐ
05.06.2026 | 12:02
«Հիանալի կլիներ, եթե նրանք հանդիպեին». Թրամփը` Պուտինին ուղղված Զելենսկիի նամակի մասին
05.06.2026 | 11:55
«Արարատցեմենտ»-ի մասնավորեցման որոշումը Դատախազությունը պահանջում է առ ոչինչ ճանաչել
05.06.2026 | 11:53
ԵՏՄ-ն չի ձգտում Հայաստանի դեմ միջոցներ ձեռնարկել, սակայն ԵՄ-ին անդամակցելու ձգտումն անհանգստացնող է. Օվերչուկ
05.06.2026 | 11:46
Երևանում բացահայտվել է ապօրինի առցանց խաղային հարթակների սխեմա․ հնարավոր վնասը գերազանցում է 2.4 մլրդ դրամը
05.06.2026 | 11:45
Արթուր Մելքոնյանը՝ ֆուտզալի Ռուսաստանի չեմպիոն
05.06.2026 | 11:37
NYMEX․ Ոսկու գինը նվազել է և կազմել 4434.40 դոլար
05.06.2026 | 11:29
Տիրան Խաչատրյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել
05.06.2026 | 11:28
Լավրովը ԵՄ-ին ինտեգրվելու հարցով հանրաքվե անցկացնելու կոչ է արել ՀՀ-ին
05.06.2026 | 11:20
Հայ շախմատիստների արդյունքները կանանց ԵԱ-ի վերջին տուրից առաջ
05.06.2026 | 11:05
Ընտրակաշառք, հարկադրում, խոչընդոտում․ ընտրական հանցագործությունների գործերով մեղադրյալների թիվը հասել է 40-ի
05.06.2026 | 10:57
«Կոմոն» հետաքրքրված է Սպերցյանով, Ֆաբրեգասը զանգել է հայ ֆուտբոլիստին
05.06.2026 | 10:49
Արման Սահակյանը երկու ամսով կալանավորվեց
Բոլորը

«Կար պատճառ, հարց, որի շուրջ բանավիճելու ձեռնոց է նետվել, հիմա այդ հրավերը բոլորը մոռացել են։ Բանավեճ բառը սկսել է ապրել ինքն իր կյանքով»,- այս մասին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ պատասխանելով հարցին, որ Նիկոլ Փաշինյանը երեք նախագահներին բանավիճելու է հրավիրում, արդյո՞ք ինքը պատրաստվում է արձագանքել այդ առաջարկին։

Նա «բանավիճել» բառը համեմատեց խաղաղության հետ, որը բոլորը կիրառում են՝ մոռանալով պատերազմի վտանգների մասին։

«Բանավեճը եղել է Արցախի շուրջ։ Որևէ ողջամիտ մարդ առանց լուրջ թղթի պատրա՞ստ է նստել և բանավիճել դրա շուրջ։ Եկե՛ք՝ նստենք բանավիճենք՝ երկրագունդը կլո՞ր է, թե՞ կլոր չէ։ Ես պատրաստ չեմ»,- նշեց նա։

Քոչարյանը հայտարարեց, որ Նիկոլ Փաշինյանի հետ բանավիճելը «տոքսիկ» է։

Քոչարյանի այս հայտարարությունից որոշ ժամանակ անց վարչապետ Նիկոլ Փաշինյանը դարձյալ նախկին նախագահներին  հիշեցրել է նրանց բանավեճի հրավիրելու  առաջարկը՝ ֆեյսբուքյան էջում գրելով․ «Դուք եռյակով էն ասեք՝ բանավեճի գալու՞ եք, թե ոչ»։

Հիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանը դեռ նախորդ տարվա դեկտեմբերից հանրապետության նախկին ղեկավարներին հրավիրել էր բանավեճի Արցախի բանակցային գործընթացի շուրջ։ Այս ընթանցքում Փաշինյանը մի քանի անգամ իր առաջարկը կրկնել է, սակայն, նախկին երեք նախագահները մերժումեն Փաշինյանի հետ բանավիճելու առաջարկը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Մանյա Պողոսյան