Թուրքիայի ԱԳ նախարարը գոհունակություն է հայտնել Վաշինգտոնում Ադրբեջանի և Հայաստանի կողմից ստորագրված համատեղ հռչակագրի կապակցությամբ

Լուրեր

03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
03.10.2026 | 15:39
Բացահայտվել է Flydubai-ի չվերթում երկրորդ օդաչուին դանակահարած օդաչուի ինքնությունը
03.10.2026 | 15:07
ՄԻՊ-ը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը քննարկել են երեխաների իրավունքների պաշտպանության առաջնահերթությունները
Բոլորը

Տարածաշրջանում մշտական խաղաղության ու երկարատև կայունության հասնել հնարավոր է միայն Թյուրքական պետությունների կազմակերպության բոլոր անդամների միջև շարունակական համակարգման և գործընկերության ամրապնդման միջոցով։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը Ադրբեջանի Գաբալա քաղաքում կայացած Թյուրքական պետությունների կազմակերպության արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստում։

Նա նշել է, որ թյուրքական աշխարհն այժմ պետք է լինի տարածաշրջանային հավասարակշռությունը ձևավորող առանցքային դերակատար, և որ Թյուրքական պետությունների կազմակերպության ամենամեծ ուժն անդամների միջև խորացող փոխադարձ վստահությունն ու համագործակցությունն է։

Ֆիդանն իր խոսքում անդրադարձել է նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին։ Նա նշել է Հարավային Կովկասում մշտական ​​խաղաղության հասնելու գործում գրանցված նշանակալի առաջընթացը, որը վճռական նշանակություն ունի ընդհանուր աշխարհագրության կայունության համար, նաև վերահաստատել իր գոհունակությունը օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Ադրբեջանի և Հայաստանի կողմից ստորագրված համատեղ հռչակագրի կապակցությամբ։

Թուրքիայի ԱԳ նախարարի խոսքով՝ այս ձեռք բերված ազդակի շնորհիվ տարածաշրջանում նոր տրանսպորտային և հաղորդակցական գծերի բացումը կնպաստի պատմական Մետաքսի ճանապարհի վերակենդանացման ջանքերին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի