Նոյեմբերի 9-ը երազանքի փաստաթուղթ է. Ռոբերտ Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.07.2026 | 13:27
Ով է փոխարինելու Ռուբինյանին հայ-թուրքական բանակցություններում. Փաշինյանի պատասխանը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
30.07.2026 | 13:24
Կասեցվել է «88 սուպերմարկետ»-ում գործող հացաբուլկեղենի արտադրամասի աշխատանքը
30.07.2026 | 13:20
Ծառուկյանին ասացի` էս ինչ վիճակ ա, ոնց որ գոմ լինի, ամոթ ա. Փաշինյանը՝ «Արարատցեմենտ»-ի մասին. ՏԵՍԱՆՅՈւԹ
30.07.2026 | 13:15
Մադրիդի իշխանությունները փակել են Լա Լիգայի ստադիոններից մեկը
30.07.2026 | 13:12
Գյումրիում ձերբակալվել է ԱԺ ընտրություններին «Հայաստան» դաշինքի ցուցակով մասնակցած Աշոտ Խաչատրյանը
30.07.2026 | 13:06
ԱՄՆ-ն ու Ֆրանսիան Կիևին հետախուզական տվյալներ են տրամադրել՝ նավթավերամշակման գործարանների վրա հարվածների ժամանակ ռուսական ՀՕՊ համակարգերը շրջանցելու համար. FT
30.07.2026 | 12:57
ՀՀ դեսպանը Hudson Institute-ում քննարկել է Հայաստան–ԱՄՆ գործընկերության զարգացումը
30.07.2026 | 12:46
«Ռեալը» պայմանավորվել է ԱԱ-2026-ի լավագույն ֆուտբոլիստի հետ
30.07.2026 | 12:39
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
30.07.2026 | 12:34
Տաթևի Մեծ անապատում հայտնաբերվել է միջնադարյան աղբյուր
30.07.2026 | 12:21
Ռուսաստանն Ուկրաինայի վրա արձակել է 74 հրթիռ և 284 ԱԹՍ
30.07.2026 | 12:10
178 մլն դրամ՝ «Վարչաֆեստ 2026»-ի համար // Երևանում կորած 14-ամյա տղան գրություն է թողել․ ԼՈՒՐԵՐ
30.07.2026 | 11:55
Լեհաստանը ռազմական ինքնաթիռներ է օդ բարձրացրել Ուկրաինայի վրա ռուսական զանգվածային հարձակման ֆոնին
30.07.2026 | 11:40
Ժաննա Անդրեասյանը հետևել է Ծիծեռնակաբերդի հիմնանորոգման ընթացքին․ կվերանորոգվի Հավերժության տաճարի ևս երեք մույթ
30.07.2026 | 11:29
Քանդում են Աբովյան փողոցի կրպակները. ՈւՂԻՂ
Բոլորը

«Եթե նոյեմբերի 9-ի փաստաթուղթը համեմատենք այսօր եղածի հետ, այն երազանքի փաստաթուղթ նույնիսկ կարելի է անվանել»,- այս մասին ասուլիսի ժամանակ ասաց  ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Ըստ նրա՝  2020-ի նոյեմբերի 9-ի փաստաթուղթը ենթադրում էր Արցախի հարցի գոյություն։

«ԱՄՆ-ն այն երկիրը չէ, որի հետ կարելի է ստորագրել մի փաստաթուղթ և 2 ամիս կամ 6 ամիս հետո չեղարկել, ասել՝ չենք ընդունում։ Բավական դժվար է։ Դա չի նշանակում, որ ԱՄՆ-ն ինչ ասի, պետք է անես։ ԱՄՆ-ը կտրուկ դեմ էր Իրան-Հայաստան գազամուղի կառուցմանը, բայց մենք կառուցեցինք։ Մի քանի պատվիրակություն եկել էին Հայաստան ինձ հասցնելու համար այն հանգամանքը, որ իրենք դեմ են։ Մենք կառուցել ենք և պահպանել ենք ԱՄՆ-ի հետ լավ հարաբերությունները, նույնիսկ Հազարամյակների ծրագրի մեջ ներառված էր Հայաստանը։ Ավելի ճիշտ ձևը, դիվանագիտական ձևը ոչ թե ասել՝ մենք սա չենք ընդունում, այլ փորձել պրոյեկտը մեծացնել, ԱՄՆ-ին ցույց տալ իր հետաքրքրվածությունը ավելի մեծ պրոյեկտի մեջ»,- հավելեց Ռոբերտ Քոչարյանը։ 

Ուշագրավ է, որ խորհրդարանական ընդդիմությունը, այդ թվում՝ Քոչարյանի ղեկավարած «Հայաստան» դաշինքի պատգամավորները Նոյեմբերի 9-ի  համաձայնագրի կնքումից հետո պնդում էին, որ այն կապիտուլյացիոն փաստաթուղթ է։ 

Մանրամասները՝ տեսանյութում։

Մանյա Պողոսյան