Ամոթ չե՞ք անում, Հայաստանի գրավիչ հատվածը հանձնել են ԱՄՆ-ին, Իրանի հետ ստեղծել եք ռիսկեր. Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.07.2026 | 15:37
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և մյուսների գործով դատական նիստը. ՈՒՂԻՂ
30.07.2026 | 15:29
Ֆրանսիայի հավաքականի ֆուտբոլիստը տեղափոխղվեց «Չելսի»
30.07.2026 | 15:20
Գառնիում հայտնաբերվել է ճգնավոր դառնալու մասին գրություն թողած 14-ամյա Վահե Ապիկյանը
30.07.2026 | 15:10
Կիրակի ՀՀ կառավարությունը հրաժարական կտա // Ջրի սակագինը կարող է բարձրանալ․ ԼՈՒՐԵՐ
30.07.2026 | 15:01
Արմեն Աշոտյանի կալանքը փոխարինվել է տնային կալանքով
30.07.2026 | 14:50
Մարտունիում շների հարձակումից փրկված արջի քոթոթը տեղափոխվել է մասնագիտացված կենտրոն
30.07.2026 | 14:38
Ստորգետնյա անցում` քանդված կրպակի տակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.07.2026 | 14:32
Ես ունեմ մեղք, բանակի ղեկավարության վրա պետք չի գցել. Փաշինյանը` զոհերի մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
30.07.2026 | 14:25
Քանդում ենք փողոցի բոլոր կրպակները. Ավինյանը խիստ մոտեցում ունի ինքնակամերի մասով. Բաբայան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.07.2026 | 14:16
Մեր երկաթուղին ա, վերականգնում ենք, ի՞նչ խնդիր կա․ Փաշինյանը՝ հայտարարված մրցույթի մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
30.07.2026 | 14:16
Եվրոպան դիտարկում է ՊՍԺ-ի նախագահին ՖԻՖԱ-ի ղեկավարի պաշտոնում առաջադրելու տարբերակը
30.07.2026 | 14:09
Հարց ծագի՝ դե յուրե որոշումներ կկայացնենք, եթե անհամաձայնություն կա՝ կգնանք արբիտրաժ․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
30.07.2026 | 14:03
Փաշինյանը ներկայացրեց նոր խոսնակին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
30.07.2026 | 13:57
Տեղյակ եմ` Աննա Հակոբյանին ինչ սպառնալիքներ են եղել. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.07.2026 | 13:52
Փաշինյանը` արցախցիների վարորդական իրավունքը նոր օրենքի շրջանակներում վերականգնելու մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

«Վաշինգտոնում ԱՄՆ-ը շատ կոնկրետ ստացել է վերահսկողություն միջանցքի նկատմամբ։ Ստացել է Իրանի հետ սահմանի փաստացի վերահսկողություն։ Ադրբեջանը ստացել է միջանցքի իրավունք ՀՀ տարածքով, ստացել է ԵԱՀԿ Մինսկի խմբի չեղարկում, 907-րդ բանաձևի չեղարկում»,- այս մասին հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

Ըստ Քոչարյանի՝ օգոստոսի 8-ի համաձայնագրից Հայաստանը ստացել է զրո արդյունք և միայն պրոբլեմներ, իսկ Նիկոլ Փաշինյանը՝ Թրամփի ստորագրությամբ լուսանկար և իրավական ուժ չունեցող փաստաթուղթ, որը հնարավորություն է տալիս «ևս մեկ անգամ խաբել ժողովրդին»։

«Նիկոլ Փաշինյանը Սպիտակ տանը եղել է դեկորացիայի դերում․ այնտեղ կար, սեղան, աթոռ, նկար, դրոշ կար և Փաշինյան կար»,- տեսակետ հայտնեց նա։

Քոչարյանն անդրադարձավ նաև «Խաղաղության խաչմերուկ» նախագծին։ Նախկին նախագահը քարտեզի վրա անդրադարձավ ենթակառուցվածքների տրանզիտային ներուժին։

«ՀՀ-ի տարածքի այն հատվածը, որն ունի տրանզիտային ներուժ տրվում է ԱՄՆ-ին՝ երկարատև վերահսկողության։ Այդ հատվածն ունի նաև աշխարհաքաղաքական կշիռ։ Հայաստանը կարող էր պնդել, որ Թրամփի ճանապարհը լիներ ոչ թե 42 կիլոմետրանոց, այլ առնվազն 4-5 անգամ ավելի երկար՝ մինչև Երասխ, և այդ դեպքում նույն պայմաններով կողմերի վրա, պատասխանատվությունը լիներ հենց ԱՄՆ-ի վրա։ Բա ամո՞թ չեք անում ՀՀ-ի ամենագրավիչ կտորը հանձնել եք ԱՄՆ-ին, Իրանի հետ ստեղծել եք ռիսկեր»,- հարց բարձրացրեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Մանյա Պողոսյան