Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է փոքրաքանակ դպրոցների վերակազմակերպման ծրագիրը

Լուրեր

30.07.2026 | 11:47
Լեհաստանը ռազմական ինքնաթիռներ է օդ բարձրացրել Ուկրաինայի վրա ռուսական զանգվածային հարձակման ֆոնին
30.07.2026 | 11:33
Ժաննա Անդրեասյանը հետևել է Ծիծեռնակաբերդի հիմնանորոգման ընթացքին․ կվերանորոգվի Հավերժության տաճարի ևս երեք մույթ
30.07.2026 | 11:29
Քանդում են Աբովյան փողոցի կրպակները. ՈւՂԻՂ
30.07.2026 | 11:25
Երևանում որոնվող14-ամյա Վահե Ապիկյանը գրություն է թողել՝ ցանկանում է ճգնավոր դառնալ
30.07.2026 | 11:20
ՌԴ-ն զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային. զոհեր կան
30.07.2026 | 11:12
Կարեն Խաչանովն անակնկալ պարտություն է կրել
30.07.2026 | 11:02
Ուկրաինայի զինված ուժերը չորրորդ F-16 կործանիչն են կորցրել
30.07.2026 | 11:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
30.07.2026 | 10:54
ԵԱ. Շախմատի Հայաստանի Մ-18 հավաքականը հաղթել է Լեհաստանին
30.07.2026 | 10:45
Անօրինական միգրացիայի կազմակերպման համար մեղադրվող անձը հանձնվել է Մոլդովայի իրավասու մարմիններին. Գլխավոր դատախազություն
30.07.2026 | 10:34
ԱՄՆ-ը հայտնել է հարձակումների վերջին ալիքի ընթացքում Իրանի տասնյակ թիրախների հարվածելու մասին
30.07.2026 | 10:25
178 մլն դրամով «Վարչաֆեստ» է կազմակերպվելու
30.07.2026 | 10:13
Ուկրաինան հարվածել է Պենզայում և Ուդմուրտիայում Wildberries-ի պահեստներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.07.2026 | 10:00
Բաքվում աշխարհի չեմպիոն դարձած ըմբիշ Ջանես Նազարյանն ադրբեջանական ԶԼՄ-ների հետ զրույցում խոսել է իր հաղթանակից
30.07.2026 | 09:49
Եվրոն, դոլարը, ռուբլին արժևորվել են․ արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 30-ի դրությամբ
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են փոքրաքանակ դպրոցների վերակազմակերպման ծրագրի հետ կապված հարցեր:

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը նախ մանրամասներ է ներկայացրել կառուցվող և վերանորոգվող դպրոցների ընթացքի վերաբերյալ, նշել, որ ընդհանուր առմամբ ավարտվել և իրականացման տարբեր փուլերում են գտնվում 358 դպրոցների և կրթահամալիրների կառուցման և նորոգման աշխատանքներ: Նաև ներկայացվել է, որ տասը մարզերում առկա է դեպի կլաստերային դպրոցներ տանող 305 կմ ճանապարհ, որը վերանորոգվել է Կառավարության 2021-2025թթ. ծրագրով:

Հաջորդիվ՝ անդրադարձ է կատարվել կենտրոնացված կրթության կազմակերպմանը, ներկայացվել է, որ 2026-2027թթ․ ուսումնական տարվանից կմեկնարկի փոքրաթիվ ավելի քան 180 դպրոցի աշակերտների՝ 100 ուսումնական հաստատություններում կենտրոնացված եղանակով կրթության կազմակերպման գործընթացը: Այս համատեքստում քննարկվել են ճանապարհային ենթակառուցվածքներին և փոխադրումների կազմակերպման մոդելներին վերաբերող հարցեր:

Քննարկումների արդյունքում որոշում է կայացվել փուլային մոտեցում ցուցաբերել, ըստ որի 1-ին փուլով դպրոցների վերակազմակերպման ծրագիրը 2026թ․ սեպտեմբերի 1-ից պետք է մեկնարկի 8 մարզերի՝ բարեկարգ ճանապարհային ցանց ունեցող կլաստերային դպրոցներում, այսինքն՝ 2026թ. սեպտեմբերի 1-ի դրությամբ շահագործման հանձնվող 59 դպրոցներից 30 կլաստերային դպրոցներում:

Վարչապետն ընդգծել է, որ այս ծրագիրն իրականացվում է ռազմավարական բարեփոխումների շրջանակում և շեշտել, որ յուրաքանչյուր երեխայի համար այսպիսով ապահովվելու է որակյալ կրթություն և դրա համար անհրաժեշտ պայմաններ: Ծրագրի արդյունավետ իրականացման հետ կապված երկրի ղեկավարի կողմից պատասխանատուներին տրվել են համապատասխան հանձնարարականներ: