Արեգնազ Մանուկյանի վայր դրած մանդատը վերցրել է Պետրոս Մեղրյանը

Լուրեր

03.10.2026 | 19:38
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
03.10.2026 | 15:39
Բացահայտվել է Flydubai-ի չվերթում երկրորդ օդաչուին դանակահարած օդաչուի ինքնությունը
03.10.2026 | 15:07
ՄԻՊ-ը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը քննարկել են երեխաների իրավունքների պաշտպանության առաջնահերթությունները
03.10.2026 | 14:35
Այսօր «հավատացյալ» բառի մեջ կա նեգատիվ ընկալում. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը այսօր՝ հոկտեմբերի 6-ին, արտահերթ նիստ է հրավիրել ՝ լիազորությունները վաղաժամ դադարած պատգամավորի մանդատը հերթական հաջորդ թեկնածուին փոխանցելու օրակարգով։

«ԿԸՀ-ն սեպտեմբերի 29-ին ստացել է Ազգային Ժողովի պատգամավոր Արեգնազ Մանուկյանի՝ պատգամավորի լիազորությունները դադարած համարելու մասին ԱԺ նախագահի արձանագրությունը։

ԿԸՀ-ն հոկտեմբերի 1-ին ստացել է նաև 2021 թվականի հունիսի 20-ին կայացած Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին մասնակցած «Հայաստան» կուսակցություների դաշինքի ընտրական ցուցակում ընդգրկված պատգամավորի թեկնածու Հայկ Հրանտի Խալաթյանի կողմից ինքնաբացարկի և մանդատից հրաժարվելու մասին դիմումը։ Դիմումը վավերացված է եղել նոտարական կարգով, հետևաբար վերջինս չի մասնակցել ԿԸՀ նիստին։

Այսպիսով, «Հայաստան» կուսակցությունների դաշինքի ընտրական  ցուցակից ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած պատգամավորի մանդատը տրվել է «Հայաստան» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի առաջին մասի հերթական հաջորդ թեկնածու Պետրոս Զինավորի Մեղրյանին»,- ասված է հաղորդագրությունում։

Հիշեցնենք, որ Արեգնազ Մանուկյանը մանդատը վայր դնելիս նշել էր, որ իր այդ որոշումը պայմանավորված է այն հանգամանքով, որ անդամակցելու է Անդրանիկ Թևանյանի գլխավորած «Մայր Հայաստանին»։