Էրդողանը վաղը կմեկնի Ադրբեջան՝ մասնակցելու Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովին․ Օրբանն արդեն ժամանել է

Լուրեր

30.07.2026 | 12:46
«Ռեալը» պայմանավորվել է ԱԱ-2026-ի լավագույն ֆուտբոլիստի հետ
30.07.2026 | 12:39
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
30.07.2026 | 12:34
Տաթևի Մեծ անապատում հայտնաբերվել է միջնադարյան աղբյուր
30.07.2026 | 12:21
Ռուսաստանն Ուկրաինայի վրա արձակել է 74 հրթիռ և 284 ԱԹՍ
30.07.2026 | 12:10
178 մլն դրամ՝ «Վարչաֆեստ 2026»-ի համար // Երևանում կորած 14-ամյա տղան գրություն է թողել․ ԼՈՒՐԵՐ
30.07.2026 | 11:55
Լեհաստանը ռազմական ինքնաթիռներ է օդ բարձրացրել Ուկրաինայի վրա ռուսական զանգվածային հարձակման ֆոնին
30.07.2026 | 11:40
Ժաննա Անդրեասյանը հետևել է Ծիծեռնակաբերդի հիմնանորոգման ընթացքին․ կվերանորոգվի Հավերժության տաճարի ևս երեք մույթ
30.07.2026 | 11:29
Քանդում են Աբովյան փողոցի կրպակները. ՈւՂԻՂ
30.07.2026 | 11:25
Երևանում որոնվող14-ամյա Վահե Ապիկյանը գրություն է թողել՝ ցանկանում է ճգնավոր դառնալ
30.07.2026 | 11:20
ՌԴ-ն զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային. զոհեր կան
30.07.2026 | 11:12
Կարեն Խաչանովն անակնկալ պարտություն է կրել
30.07.2026 | 11:02
Ուկրաինայի զինված ուժերը չորրորդ F-16 կործանիչն են կորցրել
30.07.2026 | 11:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
30.07.2026 | 10:54
ԵԱ. Շախմատի Հայաստանի Մ-18 հավաքականը հաղթել է Լեհաստանին
30.07.2026 | 10:45
Անօրինական միգրացիայի կազմակերպման համար մեղադրվող անձը հանձնվել է Մոլդովայի իրավասու մարմիններին. Գլխավոր դատախազություն
Բոլորը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հոկտեմբերի 7-ին կայցելի Ադրբեջան՝ մասնակցելու Գաբալայում կայանալիք Թյուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովին։ Այս մասին հայտնել է Թուրքիայի նախագահականի հաղորդակցության վարչության տնօրեն Բուրհանեթին Դուրանը X-ի իր միկրոբլոգում։

««Տարածաշրջանային խաղաղություն և անվտանգություն» թեմայով գագաթնաժողովի շրջանակում կքննարկվեն Թյուրքական պետությունների կազմակերպության ինստիտուցիոնալ կառուցվածքի ամրապնդման և կազմակերպության շրջանակում համագործակցության ամրապնդման ջանքերը, նախատեսվում է, որ կընդունվեն տարբեր փաստաթղթեր և որոշումներ, այդ թվում՝ Գաբալայի հռչակագիրը»,- ասվում է հայտարարության մեջ։

Նշվում է, որ Էրդողանը մասնակցելու է գագաթնաժողովի շրջանակում կայանալիք անդամ պետությունների ղեկավարների խորհրդի նիստին, բանակցություններ է անցկացնելու մասնակից պետությունների և կառավարությունների ղեկավարների հետ։

Հավելենք, որ չճանաչված Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետության նախագահ Էրսին Թաթարն արդեն ժամանել է Ադրբեջան՝ գագաթնաժողովին մասնակցելու համար։ Բացի այդ, ադրբեջանական լրատվամիջոցները հաղորդում են, որ գագաթնաժողովին մասնակցելու համար Ադրբեջանում է նաև Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը։

Գաբալայի միջազգային օդանավակայանում պատվո պահակախումբ է շարվել նրան դիմավորելու համար։ Օրբանին օդանավակայանում դիմավորել են Ադրբեջանի մշակույթի նախարար Ադիլ Քերիմլին և այլ պաշտոնյաներ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի