6 ամսականից մինչև 5 տարեկան երեխաները կարող են հիվանդանալ ծանր գրիպով. ԱՆ

Լուրեր

01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
01.11.2026 | 14:06
Կանադայում ՀՀ դեսպանը մասնակցել է Տորոնտոյի «Հայաստան» հիմնադրամի դրամահավաք-ընթրիքին
01.11.2026 | 13:33
Աննա Ավետիսյանն ու Ամերիկայի հայկական խորհրդի ներկայացուցիչները քննարկել են ներդրումային համագործակցությունը
01.11.2026 | 13:04
Միրզոյանն ու Եգիպտոսի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ կապերի ընդլայնման հնարավորությունները
01.11.2026 | 12:52
ՀՀ ՏԿԵ նախարարը Կոտայքի մարզպետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ մարզպետ Լիլիթ Ստեփանյանին
01.11.2026 | 12:35
ԱԺ-ում Փաշինյանի մասնակցությամբ կմեկնարկեն 2027 թվականի պետական բյուջեի քննարկումները․ կանխատեսում է 5,8 տոկոս տնտեսական աճ
01.11.2026 | 12:05
Արարատի մարզի Վարդաշենի միջնակարգ դպրոցում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 11:33
Ուկրաինայում պատերազմը տեղափոխվել է նաև ստորգետնյա գազատարներ․ զինվորականները մարտեր են վարում խողովակաշարերում․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
01.11.2026 | 11:08
Ռուբիոն կասկածում է, որ Ուկրաինայում պատերազմը մոտ ապագայում կավարտվի
01.11.2026 | 10:44
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 1-ի դրությամբ
01.11.2026 | 10:05
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

Գրիպը առավել վտանգավոր է 6 ամսականից մինչև 5 տարեկան երեխաների համար, գրիպի դեմ պատվաստումն անվտանգ է և ապահով. այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ առողջապահության նախարարությունը։

«Գրիպը մինչև 5 տարեկան երեխաների շրջանում հիվանդացության և հոսպիտալացման հիմնական պատճառներից է: Այն կարող է հեշտությամբ տարածվել մանկապարտեզներում և խաղահրապարակներում:

6 ամսականից մինչև 5 տարեկան երեխաները կարող են հիվանդանալ ծանր գրիպով:

Գրիպով ուղեկցվող բարդություններ`
✅ ջրազրկում,
✅ թոքաբորբ,
✅ բրոնխիտ,
✅ ճակատային, հայմորյան խոռոչների և ականջի բորբոքումներ,
✅ ֆեբրիլ ցնցումներ, հազվադեպ նաև՝ էնցեֆալիտ կամ էնցեֆալոպաթիա:

Գրիպով չհիվանդանալու, ինչպես նաև դրանց բարդություններից խուսափելու լավագույն միջոցը պատվաստումն է. այն կանխում է բարդություններն ու պաշտպանում ոչ միայն ձեր երեխաներին, այլև` ընտանիքի մյուս անդամներին:

Սեզոնային գրիպի դեմ պատվաստումները կարող են կատարվել այլ պատվաստումների հետ միաժամանակ կամ ցանկացած ընդմիջումով:

Պատվաստե՛ք ձեր փոքրիկին այսօր. գրիպի դեմ պատվաստումն անվտանգ է և ապահով»: