ՌԴ ՊՆ-ն հայտնել է 250 ԱԹՍ-ի խոցման մասին․ Ղրիմում հարված է հասցվել նավթաբազային․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
03.10.2026 | 15:39
Բացահայտվել է Flydubai-ի չվերթում երկրորդ օդաչուին դանակահարած օդաչուի ինքնությունը
03.10.2026 | 15:07
ՄԻՊ-ը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը քննարկել են երեխաների իրավունքների պաշտպանության առաջնահերթությունները
03.10.2026 | 14:35
Այսօր «հավատացյալ» բառի մեջ կա նեգատիվ ընկալում. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 14:09
Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդով
03.10.2026 | 13:55
ՄԻՊ-ն այցելել է Շաքիում ադրբեջանցու կողմից հրազենային վիրավորում ստացած Անի Ավետիսյանին
03.10.2026 | 13:52
Երևանի կենտրոնում և Արաբկիրում փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է
03.10.2026 | 13:51
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը բաց կթողնի 3 շաբաթ
03.10.2026 | 13:33
Ֆիզիկական ԱԲ-ն՝ Հայաստանի ճարտարագիտական շաբաթվա առանցքում․ մեկնարկել է «Հայաստան – Ճարտարագիտական շաբաթ 2026»-ը
03.10.2026 | 13:16
G7-ը շուկա կթողարկի 100 մլն բարել նավթ՝ գների աճը զսպելու համար
Բոլորը

ՌԴ Պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ հոկտեմբերի լույս 6-ի գիշերը ՀՕՊ ուժերը Ռուսաստանում որսացել և ոչնչացրել են ուկրաինական 251 անօդաչու թռչող սարք, գրում է Meduza-ն։

Ռուս զինվորականները հայտարարել են, որ Սև ծովի վրա խոցվել է 61 անօդաչու թռչող սարք, իսկ բռնակցված Ղրիմի վրա՝ 40։ Կուրսկի մարզի վրա ոչնչացվել է 34, Բելգորոդի վրա՝ 30, Նիժնի Նովգորոդի վրա՝ 20 անօդաչու թռչող սարք։ Բելգորոդի մարզային իշխանությունները հայտնել են, որ անօդաչուները հարձակվել են էներգետիկայի օբյեկտների վրա՝ մասամբ անջատելով էլեկտրաէներգիան 24 բնակավայրերում, այդ թվում՝ Բելգորոդ քաղաքում: Անջատումից տուժել է 40,000 մարդ,  իսկ հոկտեմբերի 6-ի առավոտյան տարածաշրջանում 5,400 մարդ մնացել է առանց էլեկտրաէներգիայի:

Ռուսական և ուկրաինական տելեգրամ ալիքները հաղորդում են, որ անօդաչու թռչող սարքերը հարձակվել են նաև Բրյանսկի մարզի Կլինցի քաղաքի ջերմաէլեկտրակայանի վրա: Հարվածներ են հասցվել Ղրիմի Թեոդոսիային (հավանական թիրախը նավթամբարն է եղել) և Նիժնի Նովգորոդի մարզի Ձերժինսկին։ Այստեղ էլ թիրախը պայթուցիկ նյութեր արտադրող Սվերդլովի գործարանն է եղել:

Astra-ն, հղում անելով տեղի բնակիչներին, գրում է, որ Թեոդոսիայում նավթի պահեստը, ենթադրաբար, հարձակման է ենթարկվել: Ուկրաինական Supernova+ տելեգրամ ալիքի տվյալներով՝ վնասվել են վառելիքի բաքերը: Крымский ветер տելեգրամ ալիքը, հղում անելով արբանյակային լուսանկարներին, հայտնում  է, որ այնտեղ «հրդեհի երկու հզոր օջախ» կա:

Տերմինալն ավելի վաղ նույնպես ենթարկվել է անօդաչու թռչող սարքերի հարձակման: Ըստ «Крымский ветер» տելեգրամ ալիքի՝ նախորդ հարվածներից հետո 34 պահուստարաններից միայն 22-ն են մնացել անվնաս:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի