Արտաքին հատուկ ծառայություններն են կանգնած Վրաստանում իշխանության տապալման կոչերի հետևում․ Վրաստանի նախագահ

Լուրեր

01.11.2026 | 21:56
Լրագրողներն այցելել են բանակային դիրք ու ամրացված շրջան, հանդիպել Սուրեն Պապիկյանի հետ
01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
Բոլորը

Վրաստանի նախագահ Միխայիլ Կավելաշվիլին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ երեկվա անկարգությունների ու իշխանության տապալման կոչերի հետևում կանգնած են արտաքին հատուկ ծառայությունները, և տեղի ունեցածը «անպատիժ չի մնալու»։

Հոկտեմբերի 4-ի երեկոյան բողոքի ակցիայի մասնակիցները փորձել են ներխուժել նախագահական պալատ, հայտարարելով «իշխանությունը ժողովրդին փոխանցելու» մասին։ Իրավապահները օգտագործել են հատուկ միջոցներ և ջրցան մեքենաներ՝ ցուցարարներին ցրելու համար։ Բախումների հետևանքով վնասվածքներ են ստացել 21 ոստիկան և 6 ցուցարար։ Նույն գիշեր ձերբակալվել է բողոքի ակցիայի հինգ կազմակերպիչ։

Վրաստանի հինգերորդ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին տեղի ունեցածը սադրանք է որակել` ասելով, որ դրա ետևում կանգնած են հենց «Վրացական երազանք»-ի ներկայացուցիչները․ «Սա խաղաղ ցույցի ցրման փորձի սցենար է: Վաղն ավելի շատ մարդ կհավաքվի Ռուսթավելիում»։

Տեղի ունեցածին հայտարարությամբ արձագանքել է «Գախարիան Վրաստանի համար» կուսակցությունը` նշելով, որ դա խաղաղ ցույցի վարկաբեկում է:

«Օտարերկրյա հատուկ ծառայությունների կողմից կազմակերպված ուժերը վրաց քաղաքացիներին կոչ էին անում տապալել իշխանությունը։ Սա անպատիժ չի մնալու, հետևելու է կոշտ պատասխան»,-հայտարարել է Կավելաշվիլին։

Նախագահի խոսքով՝ վերջին օրերին վրաց հասարակությունը ականատես է եղել վանդալիզմի գործողությունների և այդպիսի կոչերի։

Ընտրությունների մասին խոսելիս Կավելաշվիլին նշել է․ «Ընտրությունները տեղի ունեցան ամենաբարձր ժողովրդավարական չափանիշներին համապատասխան, և ես ուզում եմ շնորհակալություն հայտնել Վրաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովին»։

Հիշեցնենք՝ հոկտեմբերի 4-ին Վրաստանում կայացել են տեղական ինքնակառավարման ընտրություններ։ Քաղաքացիները քվեարկել են 64 քաղաքներում և շրջաններում՝ ընտրելով քաղաքապետերին և տեղական խորհուրդների՝ սակրեբուլոների անդամներին։

Քվեարկելու իրավունք ունեին 3 513 818 քաղաքացի, բացվել էր 3061 ընտրատեղամաս։

Ընտրություններին հետևել են 28 միջազգային և 27 տեղական կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Ընտրությունները լուսաբանել են ավելի քան 73 լրատվամիջոցներ։