Եգիպտոսը հայտարարել է հոկտեմբերի 6-ին Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև նախատեսվող բանակցությունների մասին

Լուրեր

07.09.2026 | 16:14
Արարատ Միրզոյանն առանձնազրույց է ունեցել Լատվիայի ԱԳ նախարարի հետ
07.09.2026 | 16:09
Իրանի ԱԳՆ-ն արձագանքել է Վենսի՝ պատերազմի վերաբերյալ հայտարարություններին
07.09.2026 | 15:57
Հայաստանն ու Վրաստանը քննարկել են նոր ուղիղ ավիաչվերթների բացումը
07.09.2026 | 15:45
Բեռնատարը վնասել է գազատարը․ Շենիկում դադարեցվել է գազամատակարարումը
07.09.2026 | 15:32
Աղիքային վարակի գանգատներով 3 անձ Բյուրեղավանից հոսպիտալացվել է «Աբովյան» ԲԿ-ում
07.09.2026 | 15:25
Հրդեհ Երևանյան լճին հարակից ձորում. դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ
07.09.2026 | 15:14
Չինաստանը գաղտնի նյութեր է մատակարարել Ռուսաստանին՝ ԱԹՍ-ների արտադրության համար․ ԶԼՄ-ներ
07.09.2026 | 14:59
Պեսկովը հայտնել է Փաշինյան-Պուտին հանդիպման օրակարգը
07.09.2026 | 14:56
Երկու ոստիկան ազատվել է ծառայությունից, մեկը խիստ նկատողություն է ստացել․ ՆԳՆ
07.09.2026 | 14:49
Իսրայելի կողմից Լիբանանի հարավին հասցված հարվածների հետևանքով առնվազն 11 մարդ է զոհվել
07.09.2026 | 14:33
ՌԴ-ն ու Հյուսիսային Կորեան բացել են երկու երկրների միջև առաջին ավտոմոբիլային կամուրջը
07.09.2026 | 14:14
«Էմիլի ֆարմ»-ի 7 մասնաճյուղում 9 վարչական խախտում է արձանագրվել
07.09.2026 | 13:56
Ներդրումային նոր հնարավորություններ և միջազգային համագործակցություն․ Պապոյանը՝ Դուբայի համաժողովում
07.09.2026 | 13:45
Մայր Աթոռը խոսում է Հովհաննավանքի «անհարիր միջոցառման» մասին, կարգալույծ հռչակված հոգևորականը պնդում է՝ տեսանյութերը կեղծ են
07.09.2026 | 13:33
Պուտինը զանգահարել է Ալիևին․ քննարկվել են առևտրատնտեսական ու հումանիտար հարցեր
Բոլորը

Եգիպտոսը հրավիրել է Իսրայելի և պաղեստինյան ահաբեկչական կազմակերպություն ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչներին հոկտեմբերի 6-ին բանակցություններ վարել Գազայի հատվածում Իսրայելական գերի հանդիսացող անձանց փոխանակման շուրջ, որոնք կփոխանակվեն պաղեստինյան բանտարկյալների հետ՝ ԱՄՆ նախագահի Դոնալդ Թրամփի խաղաղության ծրագրի շրջանակներում, փոխանցում է DW-ն։

Բանակցությունների տեղի մասին հստակ տվյալներ չեն նշվում: Իսրայելական Ynet լրատվամիջոցը և մի շարք այլ աղբյուրներ հայտնում են, որ դրանք տեղի կունենան Շարմ էլ-Շեյխում, իսկ CNN Arabic-ը նշում է՝ բանակցությունները տեղի կունենան Կահիրեում: Առաջին աղբյուրի փոխանցմամբ՝ Իսրայելի պատվիրակության ղեկավարը կլինի վարչապետ Բենյամին Նեթանյահուի վստահելի անձ, ռազմավարական պլանավորման նախարար Ռոն Դերմերը:

Թրամփը հայտարարել է, որ Գազայի հատվածում հրադադարի ռեժիմը ուժի մեջ կմտնի, երբ ՀԱՄԱՍ-ը հաստատի իր համաձայնությունը Միացյալ Նահանգների կողմից առաջարկված ծրագրի հետ:

ՀԱՄԱՍ-ը համաձայնվել է Իսրայելին հանձնել ողջ մնացած բոլոր գերիներին և զոհերի մարմինները՝ համաձայն Թրամփի կողմից առաջարկված փոխանակման բանաձևի, եթե ստեղծվեն փոխանակումը իրականացնելու անհրաժեշտ պայմաններ:

«Գործողությունը հաստատում է պատրաստակամությունը անմիջապես սկսել բանակցություններ միջնորդների միջոցով՝ համաձայնագրի մանրամասները քննարկելու համար»,-նշվում է կազմակերպության հայտարարությունում:

ՀԱՄԱՍ-ը նաև համաձայնել է փոխանցել Գազայի հատվածի կառավարման լիազորությունները անկախ մարմնին, որը հիմնված կլինի պաղեստինյան ազգային կոնսենսուսին և կունենա արաբների ու իսլամի աջակցությունը: Այնուամենայնիվ, կազմակերպության ներկայացուցիչները չեն մեկնաբանել զենքը թողնելու մասին ծրագիրն, որն ընդգրկված է Թրամփի ծրագրում: ՀԱՄԱՍ-ի ղեկավարները Կատարում հորդորել են փոփոխել ԱՄՆ նախագահի նախաձեռնության որոշ դրույթներ:

Հիշեցնենք՝ 2023 թվականի հոկտեմբերի 7-ին Արևելյան Մերձավոր Արևելքում իրավիճակը կտրուկ սրվեց: ԵՄ-ում և ԱՄՆ-ում ահաբեկչական կազմակերպություն ճանաչված ՀԱՄԱՍ շարժումը ներխուժել է Իսրայելի տարածք և կազմակերպել ամենամեծ զանգվածային ջարդը խաղաղ բնակչության նկատմամբ երկրի պատմության ընթացքում՝ սպանելով մոտ 1200 քաղաքացու: Ներխուժողները նաև գերեվարել են ավելի քան 250 անձի և տեղափոխել Գազայի հատված: Գերիների մի մասը փոխանակվել կամ ազատվել է, մի մասը զոհվել է:

Իսրայելը պատասխան պատերազմ է հայտարարել ՀԱՄԱՍ-ին: Գազայի հատվածում գնդակոծության և ցամաքային գործողությունների արդյունքում, ըստ ՀԱՄԱՍ-ի վերահսկողության տակ գտնվող առողջապահության նախարարության, զոհվել է ավելի քան 60 հազար պաղեստինացի, վիրավորվել՝ ավելի քան 145 հազար: Այնուամենայնիվ, տվյալները չեն մանրամասնում՝ քանիսն են մահացել իսլամիստ զինյալների շարքում, քանիսն են ներառում մահերը հիվանդանոցներում՝ բնական պատճառներով:

Սեպտեմբերի վերջին Դոնալդ Թրամփը Բենյամին Նեթանյահուի հետ հանդիպման ժամանակ ներկայացրեց խաղաղության ծրագիր Գազայի հատվածի համար, որի մեջ, մասնավորապես, ներառված է բոլոր իսրայելական գերիների ազատագրումը: Դրան հետևեցին Իսրայելի զսպումներն ափամերձ գոտում: