Երևան-Սևան ճանապարհին մեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել հենապատին. կա տուժած

Լուրեր

13.12.2025 | 11:16
Վթարային ջրանջատում Շիրակում և Լոռիում
13.12.2025 | 11:04
Կիբեռհանցագործություններից մինչև վիզաների ազատականացում. Արփինե Սարգսյանի հանդիպումները Բրյուսելում
13.12.2025 | 10:52
Թուրքիայում երաշտի հետևանքով շուրջ 700 հսկայական փոսեր են առաջացել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.12.2025 | 10:33
Ղրղզական շինարարական ընկերությունը դատի է տվել Ադրբեջանի ԱԳՆ-ին
13.12.2025 | 10:19
Ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր․ Ճանապարհային դեպատամենտ
13.12.2025 | 10:05
Հանրապետության որոշ հատվածներում ձյուն է տեղում
13.12.2025 | 09:46
Պուտինին կալանավորելու օրդեր տված Միջազգային քրեական դատարանի դատախազին և դատավորներին ՌԴ-ում հեռակա դատապարտել են
12.12.2025 | 23:31
Պուտինի օգնականը չի բացառել պատերազմի ավարտից հետո Դոնբասի ապառազմականացումը
12.12.2025 | 23:18
Լրագրողները նույնականացրել են Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված ավելի քան 155,000 ռուս զինծառայողների անունները
12.12.2025 | 23:06
Հայտնաբերվել է զինծառայող Սմբատ Կիրակոսյանի դին՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
12.12.2025 | 23:01
Եվրամիությունն անժամկետ սառեցրել է Ռուսաստանի ակտիվները․ AP
12.12.2025 | 22:49
Ալեն Սիմոնյանը 1 օրում պատգամավորներին և ԱԺ աշխատակցիներին պարգաևատրելու 2 կագադրություն է ստորագրել
12.12.2025 | 22:31
Ադրբեջանի պատվիրակությունը ստուգում է անցկացրել Սոթքի հանքավայրի ադրբեջանական հատվածում
12.12.2025 | 22:12
Այրվել է ավտոմեքենա. կա տուժած
12.12.2025 | 21:56
Ադրբեջանցի ակտիվիստները դիմել են Եվրախորհրդարանի նախագահին՝ երկրում մարդու իրավունքների վատթարացման, բռնաճնշումների հարցով
Բոլորը

Հոկտեմբերի 4-ին՝ ժամը 10:40-ին, Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ «Չայնիի ոլորաններ» կոչվող հատվածում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա արգելափակ­ված քաղաքացի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

ՆԳՆ Փրկարար ծառայությունից տեղեկացնում են, որ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական և մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խմբերը։

Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 25-րդ կմ-ին «GAZ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ճամփեզրի բետոնե հենապատին:

Վարորդն արգելափակումից դուրս է բերվել տեղի ուժերով: Փրկարարները վերջինիս ցուցաբերել են համապատասխան օգնություն․ տուժածը հոսպիտալացվել է:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։