Ժամանակն է, որ մենք մտածենք մեր սեփական «Samsung»-ն ունենալու և աշխարհին վաճառելու մասին. ԲՏԱ նախարար

Լուրեր

30.07.2026 | 15:37
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և մյուսների գործով դատական նիստը. ՈՒՂԻՂ
30.07.2026 | 15:29
Ֆրանսիայի հավաքականի ֆուտբոլիստը տեղափոխղվեց «Չելսի»
30.07.2026 | 15:20
Գառնիում հայտնաբերվել է ճգնավոր դառնալու մասին գրություն թողած 14-ամյա Վահե Ապիկյանը
30.07.2026 | 15:10
Կիրակի ՀՀ կառավարությունը հրաժարական կտա // Ջրի սակագինը կարող է բարձրանալ․ ԼՈՒՐԵՐ
30.07.2026 | 15:01
Արմեն Աշոտյանի կալանքը փոխարինվել է տնային կալանքով
30.07.2026 | 14:50
Մարտունիում շների հարձակումից փրկված արջի քոթոթը տեղափոխվել է մասնագիտացված կենտրոն
30.07.2026 | 14:38
Ստորգետնյա անցում` քանդված կրպակի տակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.07.2026 | 14:32
Ես ունեմ մեղք, բանակի ղեկավարության վրա պետք չի գցել. Փաշինյանը` զոհերի մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
30.07.2026 | 14:25
Քանդում ենք փողոցի բոլոր կրպակները. Ավինյանը խիստ մոտեցում ունի ինքնակամերի մասով. Բաբայան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.07.2026 | 14:16
Մեր երկաթուղին ա, վերականգնում ենք, ի՞նչ խնդիր կա․ Փաշինյանը՝ հայտարարված մրցույթի մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
30.07.2026 | 14:16
Եվրոպան դիտարկում է ՊՍԺ-ի նախագահին ՖԻՖԱ-ի ղեկավարի պաշտոնում առաջադրելու տարբերակը
30.07.2026 | 14:09
Հարց ծագի՝ դե յուրե որոշումներ կկայացնենք, եթե անհամաձայնություն կա՝ կգնանք արբիտրաժ․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
30.07.2026 | 14:03
Փաշինյանը ներկայացրեց նոր խոսնակին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
30.07.2026 | 13:57
Տեղյակ եմ` Աննա Հակոբյանին ինչ սպառնալիքներ են եղել. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.07.2026 | 13:52
Փաշինյանը` արցախցիների վարորդական իրավունքը նոր օրենքի շրջանակներում վերականգնելու մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Հոկտեմբերի 3-ին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանի մասնակցությամբ Ինժեներական քաղաքում տեղի է ունեցել «Հայաստան-Ճարտարագիտական շաբաթ 2025»-ի բացման հանդիսավոր արարողությունը:

ԲՏԱ նախարարությունից տեղեկացնում են, որ ողջունելով և շնորհավորելով ներկաներին Ինժեներական քաղաքի նորակառույց «Բարձր տեխնոլոգիական աքսելերատորի» շենքում անցկացվող առաջին խոշոր պաշտոնական միջոցառման առթիվ՝ նախարար Հայրապետյանը նշել է, որ Հայաստանը պետք է արտադրի իր սեփական ինժեներական արտադրանքները թե՛ հայաստանյան, և թե՛ համաշխարհային տնտեսության համար։

«Ժամանակն է, որ մենք մտածենք մեր սեփական «Samsung»-ն ունենալու և աշխարհին վաճառելու մասին, և հենց այստեղ՝ «Ինժեներական քաղաքում», գիտությունը և նորարարությունը հիմքը կդառնան նորանոր հայկական արտադրանքների», -նշել է նախարարը։

«Հայաստան-Ճարտարագիտական շաբաթ»-ը Հայաստանի ճարտարագիտության ոլորտի ամենամյա իրադարձություն է, որն անցկացվում է արդեն 9-րդ տարին անընդմեջ։ Այն ծառայում է որպես կարևոր հարթակ՝ ներկայացնելու երկրի ճարտարագիտական ներուժը, ձեռքբերումներն ու ապագայի տեսլականը, ինչպես նաև Հայաստանի՝ տարածաշրջանում որպես նորարարական մտքի և առաջատար տեխնոլոգիական լուծումների կենտրոն դիրքավորման համար:

Այս տարի միջոցառումների շարքն ընդունել է տարբեր երկրների պետական, գիտակրթական, կորպորատիվ ու ինժեներական շրջանակների ներկայացուցիչների՝ խթանելով միջոլորտային համագործակցությունը։

Միջոցառումների ընթացքում ճարտարագետները կներկայացնեն իրենց վերջին ձեռքբերումները տարբեր ոլորտներում՝ ներառյալ արհեստական բանականությունը, ավտոմոբիլային ճարտարագիտությունը, տիեզերական արդյունաբերությունը, կիսահաղորդիչները, կիբեռանվտանգությունը, բարձր արտադրողականության հաշվարկները, կենսաբժշկական ճարտարագիտությունը և խելացի արտադրությունը։

Առաջին երկու օրերի իրադարձություններին զուգընթաց ցուցահանդեսային ձևաչափով կներկայացվեն նաև հայաստանյան ընկերությունների կողմից ստեղծված տեխնոլոգիական լուծումներն ու արտադրանքը՝ ընդգծելով ճարտարագիտական ոլորտի ապագայի տեսլականը:

«Հայաստան-Ճարտարագիտական շաբաթ» միջոցառումների շարքը կամփոփվի հոկտեմբերի 5- ին՝ Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում, որտեղ կանցկացվեն աշխատարաններ, բանավեճ-քննարկումներ՝ ընդգծելով երիտասարդության դերը ճարտարագիտության և գիտության զարգացման մեջ:

Միջոցառումը կազմակերպվում է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի և Ինժեներական ասոցիացիայի կողմից՝ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և մի շարք պետական, մասնավոր ու միջազգային գործընկեր կազմակերպությունների և ծրագրերի հետ համագործակցությամբ։