Հումորով ասված մի նախադասություն վերածվել է համաշխարհային վերնագրի․ Ալբանիայի վարչապետը՝ ՀՀ-ի հետ կապված Թրամփի վրիպակի կատակի մասին

Լուրեր

19.08.2026 | 23:15
Նոր տոն․ հունիսի 23-ը նշվելու է որպես Հանրային ծառայողի օր
19.08.2026 | 23:01
Սանդրո Պերկովիչը հեռացավ «Նոայից»
19.08.2026 | 22:50
Մատենադարանում բացվել են նոր գրախանութ, հուշանվերների կրպակ և սրճարան
19.08.2026 | 22:34
Ձերբակալվել է Վանաձորում և Գյումրիում 4 մլն եվրոյի ծրագիրը ղեկավարած Նատալյա Լափաուրին
19.08.2026 | 22:13
Երեխային դաստիարակելիս ֆիզիկական բռնությունն անթույլատրելի է․ ՆԳ նախարարությունն իրազեկում է
19.08.2026 | 21:59
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
19.08.2026 | 21:41
Երևանի մի շարք մանկապարտեզներում մեկնարկել է հուզական ինտելեկտի զարգացման փորձնական ծրագիրը. Ավինյան
19.08.2026 | 21:27
Ռուսներին ներգրավում են ՊՆ-ի հետ պայմանագրերում՝ Wildberries-ի և Ozon-ի պահեստներում թափուր աշխատատեղերի անվան տակ․ «Вёрстка»
19.08.2026 | 21:11
Օգոստոսի 24-ից Թումանյան փողոցի մի հատվածում կկարգելվի տրանսպորտային միջոցների կանգառն ու հետադարձը
19.08.2026 | 20:54
Վարորդական չեք ստանա, եթե ավտոդպրոց չգնաք․ ՆԳՆ-ն մտադիր է նոր կանոններ սահմանել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.08.2026 | 20:38
ԵԱ-ի կազմակերպիչներն անակնկալ են մատուցել մարմնամարզիկ Վահագն Դավթյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.08.2026 | 20:24
Վրաստանի ՆԳՆ-ն հերքել է Լարսով 20 հազար ՌԴ քաղաքացու՝ երկիր մուտք գործելու մասին տեղեկությունը
19.08.2026 | 20:09
«Նոայի» զարգացման տնօրենը դատի է տվել ՀՖՖ-ին
19.08.2026 | 19:43
Արաղչին հայտարարել է, որ Իրանի պատերազմն ապացուցեց՝ արտաքին ուժերն ու բազաները չեն կարող անվտանգություն ապահովել
19.08.2026 | 19:28
Երևանում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
Բոլորը

Ուշագրավ է, թե ինչպես են գործում այսօրվա լրատվամիջոցները, և ինչպես կարող է, այսպես կոչված, «վիրուսայնությունն» այդքան հեշտությամբ աղավաղել իրականությունը։ Լավ հումորով, բարեկամության ոգով ասված մի նախադասություն հանկարծ վերածվում է համաշխարհային վերնագրի՝ տասնյակ ազգերի միջև ամբողջ գագաթնաժողովի, մինչդեռ մնացած ամեն ինչ, իրական էությունը, դառնում է անտեղի։ Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է Ալբանիայի վարչապետ Էդի Ռաման՝ անդրադառնալով նախօրեին Կոպենհագենում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովում իր կողմից արված կատակի լուսաբանումներին միջազգային ԶԼՄ-ի կողմից։

Հիշեցնենք, որ Ռաման կատակել էր  Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ զրույցում, որին ներկա էր եղել նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Դիմելով Մակրոնին՝ Ալբանիայի վարչապետն ասել էր․ «Դուք պետք է նեողություն խնդրեք, քանի որ մեզ չեք շնորհավորել խաղաղության գործարքի կապակցությամբ, որը նախագահ Թրամփն արել է Ալբանիայի ու Ադրբեջանի միջև»։

Այս դեպքում նա նկատի էր ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Հայաստանն Ալբանիայի հետ շփոթելու հայտարարությունը։

«Այո՛, այսօր հաճելի էր իմ հին ընկեր Իլհամ Ալիևի հետ և մեր սիրելի փոխադարձ ընկեր Էմանուել Մակրոնի ներկայությամբ հիշատակել նախագահ Թրամփի այն սայթաքումը, որ նույնիսկ Ալբանիան կարողացել է խաղաղություն հաստատել Ադրբեջանի հետ, մինչդեռ Էմանուելն ինքը երկար և անխոնջ աշխատել է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղություն հաստատելու համար։ Թեթև նկատողություն, բարեկամական պահ։ Իհարկե, լավ է, եթե այն տարածվի, բայց այն քաղաքական  թույնի վերածելը պարզապես անարդար է։ Այսպիսով, եկեք պարզ լինենք։ Իրականությունն այն է, որ նախագահ Թրամփը ցույց է տվել իրեն որպես առաջնորդ, որը տարիներ անց վերականգնել է «խաղաղություն» բառն Արևմուտքի բառապաշարում։ Եվ այո՛, զարմանալիորեն կարճ ժամանակահատվածում նա խաղաղության է հասել այնտեղ, որտեղ ուրիշները փորձել են, բայց ձախողվել, և նա անխոնջ շարունակում է հետապնդել այն։ Այդ զրույցը ոչ այլ ինչ էր, քան լավ հումորի պահ այն մարդկանց միջև, որոնք, ըստ էության, նախագահ Թրամփի ամենամեծ երկրպագուներից են»,- գրել է Ալբանիայի վարչապետը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի