ԱՄՆ-ի կողմից Ուկրաինային Tomahawk հեռահար հրթիռների մատակարարումը քիչ հավանական է․ Reuters

Լուրեր

01.11.2026 | 21:56
Լրագրողներն այցելել են բանակային դիրք ու ամրացված շրջան, հանդիպել Սուրեն Պապիկյանի հետ
01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը դժվար թե կարողանա Ուկրաինային փոխացել հեռահար Tomahawk հրթիռները։ Այս մասին հայտնում է  Reuters-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյայի և երեք այլ աղբյուրների, փոխանցում է Meduza-ն։

Ամերիկացի պաշտոնյան ընդգծել է, որ Վաշինգտոնը Tomahawk հրթիռների պակաս չունի, որոնց հեռահարությունը մինչև 2500 կիլոմետր է, սակայն առկա պաշարները նախատեսված են ԱՄՆ ռազմական և այլ նպատակների համար։ Աղբյուրի խոսքով՝ Վաշինգտոնը կարող է դիտարկել եվրոպացիներին այլ հեռահարության զենքեր գնելն ու դրանք Կիևին մատակարարելը թույլ տալու հնարավորությունը, սակայն Tomahawk հրթիռների մատակարարումը քիչ հավանական է։ ԱՄՆ-ը, հավանաբար, Ուկրաինային կտրամադրի ավելի փոքր հեռահարության հրթիռների այլ տարբերակներ։

Սեպտեմբերի վերջին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի շրջանակում Դոնալդ Թրամփի հետ փակ հանդիպման ժամանակ խնդրել էր Ուկրաինայի զինված ուժերին տրամադրել Tomahawk հրթիռներ: Զելենսկին կարծում է, որ Ուկրաինայի տարածքում Մոսկվային հարվածելու ունակ հրթիռների տեղակայումը կստիպի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին նստել բանակցությունների սեղանի շուրջ և քննարկել խաղաղության համաձայնագիրը։

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը սեպտեմբերի 29-ին հայտարարել էր, որ Վաշինգտոնը վերանայում է Կիևի՝ այդ  հրթիռների մատակարարման հարցումը։

Վլադիմիր Պուտինն իր հերթին հայտարարել է, որ Ուկրաինային Tomahawk հրթիռների մատակարարումը և դրանց կիրառումը «բացարձակապես չի փոխի ուժերի հավասարակշռությունը մարտադաշտում», սակայն վնաս կհասցնի  ռուս-ամերիկյան հարաբերություններին, «որոնցում թունելի վերջում որոշակի լույս էր երևում»։

The Wall Street Journal-ն էլ հայտնել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը թույլ է տվել Ուկրաինային տրամադրել հետախուզական տվյալներ՝ Ռուսաստանի էներգետիկ ենթակառուցվածքներին հրթիռային հարվածներ հասցնելու համար։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի