Հայ ծանրորդները սկսում են պայքարն աշխարհի առաջնությունում
Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց թիմի անդամները սկսում են պայքարը 2025 թվականի աշխարհի առաջնությունում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նորվեգական Ֆյորդե քաղաքում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնությունում հոկտեմբերի 3-ին պայքարի մեջ կմտնի Հայաստանի առաջին ներկայացուցիչը` 60 կգ քաշային Գառնիկ Չոլակյանը:
Այդ քաշային կարգի ծանրորդների մրցելույթները կսկսվեն Երևանի ժամանակով 21:30-ին: