Ռուսաստանի պատասխանը Եվրոպայի ռազմականացմանը համոզիչ կլինի. Պուտին
Քաղաքականություն
02.10.2025 | 22:16Մոսկվան շատ համոզիչ կպատասխանի Եվրոպայի ռազմականացմանը: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Վլադիմիր Պուտինը «Վալդայ» միջազգային բանավեճային ակումբի նիստում:
«Կարծում եմ՝ ոչ ոք կասկած չունի, որ Ռուսաստանի պատասխան քայլերը երկար սպասեցնել չեն տա։ Սպառնալիքների պատասխանը, կարծես թե, մեղմ ասած, շատ համոզիչ կլինի։ Հենց պատասխանը: Մենք ինքներս երբեք ռազմական դիմակայություն չենք նախաձեռնել»,- ընդգծել է Պուտինը։