Աշակերտները ցատկել են դպրոցի 2-րդ հարկից․ նրանցից մեկը ողնաշարի վնասվածք է ստացել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

01.10.2026 | 16:06
Էստոնիան արգելել է ռուսական և բելառուսական հացահատիկի տարանցումն իր տարածքով
01.10.2026 | 15:56
Գարի Կասպարովը հայտարարել է, որ Լիտվայի և ԱՄՆ-ի հատուկ ծառայությունները նախազգուշացրել էին վտանգի մասին
01.10.2026 | 15:47
Փաշինյանն ընդունել է Սպիտակ տան հավատքի հարցերով գրասենյակի ավագ խորհրդականին
01.10.2026 | 15:36
Հայաստանի հավաքականի բասկետբոլիստը նորամուտն է նշել Եվրագավաթում
01.10.2026 | 15:33
ԵՄ-ն ընդունեց միգրացիոն նոր կանոնակարգը
01.10.2026 | 15:25
Շվեդիան ԵՄ-ից պահանջում է սահմանափակել ռուսների մուտքը Եվրոպա
01.10.2026 | 15:18
Եթե տեսնենք սանկցիայի տակ ենք հայտնվում, որոշում կկայացնենք. Փաշինյանը` Իրանից թռիչքների արգելքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 15:10
Փաշինյանը՝ ԵԽԽՎ զեկույցում արձանագրված խնդիրների մասին // ՀՀ-ն գազի թանկացման ազդակ չի ստացել․ ԼՈՒՐԵՐ
01.10.2026 | 15:02
Էն որ Գագիկ Խաչատրյանի հետ կապված դեռ վճիռ չկա, դա կոռուպցիայի հետևանք է. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 14:51
Ղրիմում ԱԹՍ-ների հարձակումից հետո մի շարք բնակավայրեր մնացել են առանց էլեկտրականության
01.10.2026 | 14:43
Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Կիպրոսի անկախության օրվա առթիվ
01.10.2026 | 14:35
Իսկ մեր հեռարձակած համերգների բոլո՞ր օրերին է, որ տասնյակ զոհեր չենք ունեցել. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 14:26
Դմիտրի Գունկոն՝ «Փյունիկի» գլխավոր մարզիչ
01.10.2026 | 14:26
Մինչև 2027 թվի ավարտը ատոմակայանի հետ կապված որոշում պետք է կայացնենք. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 14:19
«21-րդ դարի նավթի» հետքեր՝ Հայաստանում․ ԱՄՆ-ն հետաքրքրված է հազվագյուտ մետաղներով 
Բոլորը

Կոստան Զարյանի անվան թիվ 117 հիմնական դպրոցի 9-րդ դասարանի մի քանի աշակերտներ պատուհանից դուրս են ցատկել։ 

«Որոշ երեխաներ ցանկացել են դասի չնստել և փախել են, առաջին հարկ իջել, ցանկացել են մուտքից դուրս գալ, սակայն պահակը թույլ չի տվել․ բարձրացել են 2-րդ հարկ, թռել են»,- պատմեց Կոստան Զարյանի անվան թիվ 117 հիմնական դպրոցի տնօրեն Թերեզա Ավագյանը։

Երկրորդ հարկից 7 աշակերտ է ցատկել՝ հինգ տղա և երկու աղջիկ։ Աշակերտներից մեկն այժմ հիվանդանոցում է։ 9ա դասարանի դասղեկը պատմում է՝ դեպքը վերջին դասաժամին է տեղի ունեցել, տարրական դասարանների մասնաշենքից հիմնական մասնաշենք գնալիս պահակն է իրեն ասել, որ իր դասարանի աշակերտներն ուզել են փախչել։

«Միանգամից վազքով բարձրացա դասարան, նկատեցի՝ 7 աշակերտ չկա, զանգեցի բոլոր 7 աշակերտներին, իմացա՝ որտեղ են, ասացի՝ ինչո՞ւ եք նման քայլի գնացել, ասացին՝ հավես չունեինք դաս անելու»,- մանրամասնում է դասղեկ Լուսինե Ջանիկյանը։

Ժամը 18։00-ի սահմաններում աշակերտներից մեկի ծնողն է զանգահարել և ասել, որ երեխային հիվանդանոց են տեղափոխել։ Shamshyan.com-ը գրել էր, որ ուսուցիչը մինչ այդ հրաժարվել է դաս անցկացնել ու հեռացել է դասասենյակից։ Հիվանդանոց տեղափոխված աշակերտի հայրը մեզ պատմեց, որ ըստ երեխայի՝ ուսուցչուհին բարկացել, դասասենյակից դուրս է եկել, իրենք էլ ամբողջ դասարանով որոշել են փախչել։ Գուցե երեխան վախից է այդպես պատմում՝ բացատրում է աղջկա հայրը։

Դպրոցի տնօրենը հերքեց դա, վստահեցրեց՝ ուսուցիչը դասարանում է եղել։

«34 հոգանոց դասարան է, մյուս բոլոր երեխաները դաս են արել»,- հավելում է Ավագյանը։

Դիտարկմանը, որ փաստորեն դպրոցն այնքան էլ անվտանգ չէ, տնօրենն արձագանքեց․ «Առաջին հարկում ճաղավանդակներ կան, բայց, ցավոք, երկրորդ հարկում չկան։ Երբ այդ դեպքը պատահել է, ոստիկանություն է եկել դպրոց, ցուցմունք է վերցրել բոլոր երեխաներից, և ոչ մի բողոք ծնողի կողմից չկա, որովհետև իրենց բալիկն է մեղավոր»,- պարզաբանում է դպրոցի տնօրենը։

15-ամյա երեխան չորեքշաբթի պետք է վիրահատվի, կյանքին վտանգ չի սպառնում՝ փոխանցեց հայրը։

Թիվ 117 հիմնական դպրոցի տնօրենի խոսքով՝ աշակերտները նկատողություն են ստացել։ Քննչական կոմիտեից հետաքրքրվեցինք՝ դեպքի առթիվ վարույթ նախաձեռնվե՞լ է․ իրավապահ կառույցի խոսնակն ասաց, որ դեռևս նյութեր չեն ստացել։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան