Ուկրաինան և Ռուսաստանը ռազմագերիների են փոխանակել «185-ը 185-ի դիմաց» բանաձևով

Լուրեր

01.11.2026 | 21:56
Լրագրողներն այցելել են բանակային դիրք ու ամրացված շրջան, հանդիպել Սուրեն Պապիկյանի հետ
01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
Բոլորը

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հոկտեմբերի 2-ին հայտարարել է, որ Մոսկվան ու Կիևը ռազմագերիների փոխանակում են իրականացրել։ ՌԴ-ն Ուկրաինայի զինված ուժերի 185 զինծառայողի է փոխանցել, իսկ Ուկրաինան՝ 185 ռուս զինծառայողի։ Ռուսական կողմը նաև նշել է, որ Ռուսաստան է վերադարձել 20 քաղաքացիական անձի։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հաստատել է գերիների փոխանակումը։

Նա հայտնել է, որ գերիերից 183-ը շարքայիններ և սերժանտներ են, իսկ երկուսը՝ սպաներ։ Նրանք Ուկրաինայի զինված ուժերի, Ազգային գվարդիայի և Պետական ​​սահմանապահ ծառայության զինծառայողներ են։ Նրանց հետ վերադարձել է 20 քաղաքացիական անձ։

«Նրանց մեծ մասը գերության մեջ էր պահվում 2022 թվականից և այժմ վերջապես տանն են։ Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր հնարավոր են դարձնում այս փոխանակումները։ Լայնածավալ ներխուժման սկզբից ի վեր մենք արդեն կարողացել ենք տուն վերադարձնել մեր ավելի քան 7000 մարդկանց։ Մենք պետք է բոլորին վերադարձնենք։ Մենք ամեն օր աշխատում ենք այդ ուղղությամբ»,- գրել է Զելենսկին տելեգրամի իր ալիքում։

Նախորդ փոխանակումը տեղի էր ունեցել օգոստոսի վերջին, երբ 146 ռազմագերի էր վերադարձել Ուկրաինա և Ռուսաստան։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի