Հայտնաբերվել է Վանաձոր համայնքի նախկին ղեկավարին օժանդակող անձը. ՔԿ

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

Վանաձորի նախկին ղեկավարը համայնքին պատճառել էր 400 մլն դրամի վնաս։ ՔԿ-ից հայտնում են, որ հայտնաբերվել է նրան օժանդակող անձը. վերջինիս վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է։

«Ինչպես արդեն հայտնել ենք, ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է Վանաձոր համայնքի նախկին ղեկավարի կողմից առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու դեպքի վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը՝ չորս անձի մասով:

Քրեական վարույթի նախաքննության ընթացքում նաև պարզվել է, որ Վանաձոր համայնքի նախկին ղեկավար Ս.Դ.-ն ընկերության տնօրեն Գ.Ս.-ի օժանդակությամբ օրինականացրել է հանցավոր ճանապարհով ստացված գույքը: Մասնավորապես՝ վերջիններս կնքել են ձևական առուվաճառքի պայմանագրեր և կեղծ փաստաթղթերի, հաշիվ-ապրանքագրերի միջոցով խեղաթյուրել են առանձնապես խոշոր չափերով՝ 150 մլն 901 հզր 987 ՀՀ դրամ արժեքով գույքի հանցավոր ծագումը, տնօրինաման եղանակը, իրական պատկանելիությունը, ինչպես նաև ստացված գույքը դրել են շրջանառության մեջ և դրան հաղորդել օրինական տեսք:

Գ.Ս.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 457-րդ հոդվածի 2-րդ մասով (փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր կեղծելը կամ կեղծ փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր իրացնելը, պատրաստելը կամ օգտագործելը) և 296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով փողերի լվացումը):

Քրեական վարույթի նախաքննության ընթացքում պարզվել է, որ Գ.Ս.-ն ՀՀ-ում չէ: Վերջինիս նկատմամբ հայտարարվել է հետախուզում:

Նախաքննության ընթացքում ՀՀ ՆԳՆ աշխատակիցների կողմից Գ.Ս.-ն հայտնաբերվել և ներկայացվել է նախաքննություն իրականացնող մարմին:

Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը:

Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին»,- ասված է հաղորդագրությունում”