Թուրքիան հետաքննություն է սկսել Գազա օգնություն տանող նավատորմի վրա Իսրայելի հարձակման ժամանակ իր քաղաքացիների ձերբակալության գործով

Լուրեր

01.11.2026 | 21:56
Լրագրողներն այցելել են բանակային դիրք ու ամրացված շրջան, հանդիպել Սուրեն Պապիկյանի հետ
01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
Բոլորը

Ստամբուլի գլխավոր դատախազությունը հայտարարել է, որ հետաքննություն է սկսել Իսրայելի կողմից միջազգային ջրերում «Գլոբալ Սումուդ» նավատորմի վրա հարձակման ժամանակ Թուրքիայի քաղաքացիների ձերբակալման վերաբերյալ, գրում է Turkiye today-ը։

Դատախազությունը նշել է, որ Իսրայելի ռազմածովային ուժերի կողմից Գազա ուղևորվող օգնության նավատորմի կալանումից հետո ձերբակալվածների թվում 24 թուրք կա։ Հետաքննությունը հիմնված է Ծովային իրավունքի մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի, Թուրքիայի քրեական դատավարության օրենսգրքի 15-րդ հոդվածի և Թուրքիայի քրեական օրենսգրքի 12-րդ և 13-րդ հոդվածների վրա։ Հնարավոր մեղադրանքների թվում են՝ «ազատությունից զրկելը», «տրանսպորտային միջոցների առևանգումը կամ բռնագրավումը», «ծանրացված կողոպուտը», «գույքին վնաս հասցնելը» և «խոշտանգումները»։

Անկարայի գլխավոր դատախազությունը նույնպես հետաքննություն է սկսել «Գլոբալ Սումուդ» նավի վրա կատարված հարձակման վերաբերյալ, որի մեջ եղել են Թուրքիայի քաղաքացիներ։ Հետաքննություն է սկսվել Թուրքիայի քրեական օրենսգրքի 13-րդ հոդվածի համաձայն, որը սահմանում է, որ թուրքական օրենքներն ու դատարաններն իրավասություն ունեն նույնիսկ օտարերկրյա պետությունում օտարերկրացու կողմից կատարված միջազգային հանցագործությունների դեպքերում։

Միևնույն ժամանակ, չորեքշաբթի երեկոյան Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը դատապարտել է Իսրայելի կողմից նավատորմի դեմ կատարված «ահաբեկչական գործողությունը» և «հույս է հայտնել, որ այս հարձակումը չի վտանգի Գազայի հատվածում հրադադարի հասնելու ջանքերը»։

Թարմացված տեղեկություններով՝ Իսրայելի ռազմածովային ուժերը ձերբակալել են 37 թուրք ակտիվիստի, որոնք գտնվում էին «Գլոբալ Սումուդ» նավատորմի նավերի վրա։

Նավատորմի կազմակերպիչները հայտնել են, որ ձերբակալվել է, ընդհանուր առմամբ, 223 միջազգային ակտիվիստ, և որ մինչև 20 նավակ է կանգնեցվել: Խմբի կողմից տարածված հաղորդագրության համաձայն՝ ևս 24 նավ շարունակել է իր ընթացքը դեպի Գազա։

Բժշկական պարագաներ և մարդասիրական բեռ տեղափոխող նավատորմը ծով է դուրս եկել օգոստոսի վերջին։ Սա տարիների ընթացքում ամենամեծ նմանատիպ առաքելությունն է, որին մասնակցում են ավելի քան 50 նավ և 45 երկրներից ավելի քան 500 ներկայացուցիչ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի